Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մենք չգիտենք՝ տվյալ անձը Պերմյակո՞վն է, թե՞ ոչ, որովհետև նա չի եղել զինվորական հագուստով. Փոստանջյանը՝ Գևորգ Կոստանյանին

«Այս պահին չկա՞, այո՞, հարուցված քրեական գործ ՀՀ իրավապահների կողմից՝ տվյալ անձի՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի վերաբերյալ»: Նման հարցով այսօր Ազգային ժողովում Գյումրիում տեղի ունեցած սպանության հարցով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ Զարուհի Փոստանջյանը դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: «Եվ հենց դա է երևի պատճառը, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից երեկ չհայտարարվեց, որ մենք նաև այդ հիմքով ենք մեղադրանք առաջադրել տվյալ անձին: Միայն հայտարարվեց, որ ՀՀ իրավապահների կողմից միայն սպանության գործով է մեղադրանք առաջադրվել: Որպես ՀՀ գլխավոր դատախազ՝ ինչո՞ւ եք սպասում քննարկումներին, մինչդեռ ակնհայտ է, որ ռուս սահմանապահներն են նրան վերցրել արգելանքի տակ, ձերբակալել, երբ պարտավոր էին ղեկավարվել ՀՀ քրեական, քրեական դատավարության օրենսգրքով: Մենք չգիտենք՝ տվյալ անձը Պերմյակո՞վն է, թե՞ ոչ, որովհետև նա չի եղել զինվորական հագուստով, չի ունեցել փաստաթղթեր: Ռուսական կողմը հայտարարեց, որ իրենք վերցրել են արգելանքի տակ, տեղափոխել 102-րդ ռազմաբազա: Եթե ռուսական կողմը նրան վերցրել է, ապա մեր ԱԱԾ-ն պետք է մասնակից լիներ դրան, որովհետև կարող է Պերմյակովը չէր, մեկ այլ անձ էր: Կան իրավախախտներ: Իրավախախտ է՝ ՌԴ ներկայացուցիչները, որոնք թույլ են տվել ապօրինի փոխանցում տվյալ անձին և որոնց նկատմամբ չունենք քրեական գործ: Մյուսը՝ մեր ԱԱԾ ներկայացուցիչներն են, որոնք թույլ են տվել անգործություն, չեն փոխանցել մեզ, հետաքննչական գործողությունները չեն կատարել, այս առումով ևս պետք է հարուցվի քրեական գործ»,- հայտարարեց Փոստանջյանը՝ հավելելով, որ եթե քրեական գործ չի հարուցվել, ապա ինքն այս պահին հաղորդում է տալիս հանցագործության մասին ու խնդրում ընթացք տալ: Պատգամավորին ի պատասխան՝ Գևորգ Կոստանյանն ասաց. «Այս հանգամանքը, որ նշեցիք, այն անհրաժեշտ իրավական հիմքերն են, որ պետք է ունենամ, որ դիմեմ փոխանցման համար: Մենք պետք է քննարկենք՝ ա) արդյոք օրինակա՞ն, թե՞ ապօրինի ճանապարհով է հայտնվել ռուս սահմանապահ զինվորականների իրավազորության տակ, բ) արդյոք օրինակա՞ն, թե՞ ապօրինի ճանապարհով է հանձնվել 102-րդ ռազմաբազայի տրամադրության տակ: Այս բոլոր փաստերն ունենալու դեպքում կունենամ բավարար հիմք, որ իմ պահանջը ՌԴ գլխավոր դատախազին լինի հիմնավորված, ոչ թե զուտ պահանջ, զուտ դիմում: Այ, ձեր ասած հանգամանքները պարզելու արդյունքում, երբ ձեռք կբերենք ապացույցներ, կդիմենք»: Զարուհի Փոստանջյանը տեղից ճշտող հարց հնչեցրեց, թե նշանակում է, որ մեզ համար պարզ չէ՞: «Պարզ լինելը, ակնհայտ լինելն այլ է, փաստն այլ է: Քննության արդյունքում պարզ կլինի՝ ով ինչ պարտավորություններ ուներ, որը չի կատարել: Այս ամենը պարզելու արդյունքում համապատասխան պատասխանատվության հարց կբարձրացվի սուբյեկտներից յուրաքանչյուրին: Եվ սա բավարար կլինի, որ իմ դիմումը ՌԴ գլխավոր դատախազին լինի պատճաբանաված»,- պատասխանելով՝ ասաց Կոստանյանը:
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts