Ամերիկացի սեյսմոլոգները շարունակում են ստորգետնյա ցնցումներ գրանցել Կալիֆոռնիա նահանգի Նապա քաղաքում, որտեղ օգոստոսի 24-ին տեղի էր ունեցել 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Вести-ն։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ուժեղ երկրաշարժի հետևանքով լրջորեն վնասվել է 120 շինություն, մոտ 500-ը հիմնանորոգման կարիք ունի։ Մասնագետները պետք է գնահատեն ևս 800 տուժած շինությունների վիճակը։
Քաղաքում նորոգում են ջրամատակարարման համակարգը։ Ինչպես հայտնել են Նապայի քաղաքապետարանից, այսօրվանից աշխատանքները կվերսկսեն հանրային հաստատությունները։