Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 27-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին' հարավ-արևմտյան' 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 30-31-ին կնվազի 2-3 աստիճանով: