Ավստրալացի մոդել Միրանդա Քերը լուսանկարվել է բրիտանական Wonderbra ներքնազգեստի արտադրողի նոր գովազդային արշավի համար, հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով Elle-ին:Արդեն համացանցում է ապրանքանիշի հավաքածուի լուքբուքը, որտեղ նա ցուցադրում է push-up էֆեկտով կրծկալներ, ինչպես նաև հարմարավետ գիշերազգեստ:Հիշեցնենք, որ Միրանդան 2013-ից այլևս ապրանքանիշի դեմքը չէ, սակայն իրեն բավական հարմարավետ է զգում որպես անկախ մոդել: