Հունվարի 22-ը լուսանկարներում
Lifestyle
Շանել ու Բարբերի անունով «Cotons de Tulear» նոր տեսակի շնիկները ցուցադրության են հանվել «Westminster Kennel Club» շների 139-րդ ամենամյա շոուին։
Ձմեռային խիստ եղանակային պայմանների հետևանքով Միչիգանի Սաութ Հեվեն բնակավայրի փարոսը սառույցով է պատվել։
Մելբորնում կայացող Ավստրալիայի թենիսի բաց առաջնության ժամանակ գերմանացի թենիսիստուհի Մոնա Բարթելը պատրաստվում է հարվածել թենիսի գնդակին չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովայի հետ խաղի երկրորդ խաղակեսի ընթացքում։
Շոտլանդական արտադրության տարբեր առարկաների թափոններից ստեղծված Ռոբերտ Բյորնսի դիմանկարը ցուցադրության նպատակով բերվել է Էդինբուրգում Շոտլանդիայի կառավարական շենք։
Mercedes-Benz-ի բեռլինյան նորաձևության աշուն/ձմեռ 2015/16 շոուի ժամանակ մոդելը ցուցադրում է Էսթեր Պերբանթի ստեղծագործությունը։
Սպիտակ տանը Թեոդոր Սիուսի գիրքն աշակերտների համար ընթերցելուց հետո ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ձեռքով ողջունում է նրանց։
Այդահո այցելության ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Բոյսի պետական համալսարանում։
Մայրամուտին Գազայի լողափին իր նավակի մոտ կանգնած պաղեստինցի տղամարդը։
Մինսկի արևելքում գտնվող Մարցիյանաուկա գյուղում գյուղացիները մասնակցում են Կոլյադա տոնին։
Լիբանանում հիզբոլահի զինվոր Աբբաս Հիջազի որդին խաղալիք զենքով կանգնած է հոր և պապի դագաղների միջև։ Աբբաս Հիջազը զոհվել էր Կունեիթրայում օդային հարձակման ժամանակ։
Շվեյցարիայի Ցյուրիխի օդանավակայանում ուղղաթիռը թռչում է Դավոսում՝ Համաշխարհային տնտեսության ֆորումի մասնակիցների անձնական ինքնաթիռների վրայով։
Օդապարուկներ պատրաստող հնդիկ տղամարդը լուսանկարվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի պատկերներով իր պատրաստած օդապարուկներով։
Ճապոնիայի Նագանո շրջանում Ջիգոկուդանի կապիկների վայրի զբոսայգում մակական պատրաստվում է լոգանք ընդունել տաք աղբյուրներում։