Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունվարի 22-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Երեւան հատվածի 3-րդ կմ-ում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Երեւան հատվածի 1-ին կմ-ում «ՎԱԶ112» մակնիշի 45 CZ 045 համարանիշի (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենան շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի ուղեւորներ 44-ամյա Լ. Կ.-ն եւ 27-ամյա Ջ. Մ.-ն տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ, այնուհետեւ` «Մալաթիա» ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: