Բռնապետերի բունկերները. որտե՞ղ են իրենց փրկությունը գտել 20-րդ դարի առաջնորդներն ու ղեկավարները: 2014թ. հոկտեմբերի 31-ին Հռոմում հայտնվեց ևս մեկ թանգարան, որն իր այցելուներին էր ներկայացնում 20-րդ դարի առաջնորդների ու ղեկավարների կյանքի մասին բացառիկ մանրամասներ:
Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները բացեցին Բենիտո Մուսոլինիի ստորերկրյա բունկերը, որոնք գտնվում են Տորլոնյա վիլլայում:
Orer.am-ը ներկայացնում է 20-րդ դարի առաջնորդների ու ղեկավարների թաքստոցները` լուսանկարներով:
Տորլոնյա վիլլայում Մուսոլինիի անավարտ զուգարանը
Միջանցք Մուսոլինիի բունկերում
Մուտք Տորլոնյա վիլլայի բունկերում
Տորլոնյայի բունկերը Մուսոլինիի միակ բունկերը չէր: Կիսակառույց ռմբապաստարանը 9 թունելներով հայտնաբերվել է 2013թ. գարնանը Հռոմի Վենետիկի հրապարակի պալատի տակ (Piazza Venezia):
«Ֆյուրերբունկերի» ելքը Բեռլինում Ռեյխի գրասենյակի շինության տակից Գտնվելով 5 մետր խորության վրա՝ բունկերը դարձավ Ադոլֆ Հիտլերի վերջին ապաստանը:
Բավարիայում Հիտլերի ռմբապաստարանի էլեկտրագեներատորային սրահը Բացի Բեռլինի «Ֆյուրերբունկերից»՝ Գերմանիայի տարածքում Երրորդ ռեյխի համար կառուցվել է մի քանի ստորերկրյա շինություն: Պատերազմից հետո այն գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է:
Լիֆտի մուտքը, որը տանում է դեպի Կելշտայն լեռնագագաթ, որտեղ գտնվում էր Հիտլերի նստավայրի թեյի տնակը: Բերգհոֆի տնակը Հիտլերի նախկին նստավայրի միակ պահպանված կառույցն է:
Կույբիշևում Ստալինի նիստերի սրահը
Ստալինի բունկերի գկխավոր պլանը
Սամարայում Ստալինի բունկերի հերմետիկ շլյուզը
Ստալինի հանգստի սենյակը Կույբիշևի բունկերում
Ամերիկացի զինվորները Բաղդադում Սադմ Հուսեյնի բունկերում 1980-ականներին Իրաքում կառուցեցին մի քանի բունկերից բաղկացած ցանց: Առանձին բունկերներում պահպանվում էին անգամ տանկեր:
Մուտք ռմբապաստարան Սադամ Հուսեյնի պալատի տակ
Ապստամբները խուզարկում են բունկերը Բաբ-ալ-Ազիզյա ռազմաբազայում, որտեղ երկար ժամանակ թաքնվում էր Մուամմար Կադաֆին Կապի հանգույց Տրիպոլիում Կադաֆիի բունկերներից մեկում:
Լոգարան ապաակտիվացման համար այն դեպքում, եթե Բեռլինին միջուկային հարված հասցվեր:
Պրենդենի բունկերում կապի հանգույց
Սեղմված օդի ապաստարն
Հոնեկերի բունկերում գաղտնի փաստաթղթերի լքված ապաստարան Պրենդենի ստորերկրյա համալիրի խոհանոցը