ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում ցուցարարների հետ բախման ընթացքում վիրավորում ստացած՝ ոստիկանության մայորին պարգևատրել է բնակարանով:
Հիշեցնենք, որ ոստիկանության մայորին Գյումրու բուժկենտրոնից տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն:
Վերջինս գլխուղեղի բաց վնասվածք էր ստացել, վիրահատվել: Ոստիկանին տեղափոխել էին նյարդավիրաբուժական բաժանմունք:
Նշենք նաև, որ Վլադիմիր Գասպարյանն ավելի վաղ այցելել էր հիվանդանոց՝ վիրավոր ոստիկանին տեսության: