Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սոֆի Լորենի գեղեցկության 6 գաղտնիքները (լուսանկարներ)

Lifestyle
Սեպտեմբերի 20-ին կլրանա համաշխարհային կինոմատոգրաֆիայի լեգենդ Սոֆի Լորենի 80 ամյակը` պատկառելի հասակ,  բայց սեքս-սիմվոլ համարվող դերասանուհու կերպարին ոչ այդքան բնորոշ: Նրա հայացքում ամփոփված են կենսատու էներգիան, կենդանի միտքը, կանացի փայլն ու գեղեցկությունը: Ժամանակն ասես նրա կողքով է անցել: Կարիերայի սկզբում Սոֆի Լորենին առաջարկեցին նիհարել և պլաստիկ վիրահատության միջոցով  ձևափոխել քթի կառուցվածքը: Նա հրաժարվեց, ասելով, որ չի ցանկանում հետևել արհեստական գեղցկության ստանդարտներին: Իր գեղեցկության գաղտնիքը նա բացահայտել է տարբեր հարցազրույցներում և իր հեղինակած «Կանայք և գեղեցկությունը» գրքում: Բացահայտենք Սոֆի Լորենի գեղեցկության գաղտնիքները… 1. Կանոնավոր խնամք «Եթե երիտասարդ կինը գեղեցիկ է, սակայն կանոնավոր կերպով չի խնամում իրեն, ժամանակի ընթացքում կորցնում է գեղեցկությունը: Իսկ եթե ամենահասարակ կինը կանոնավոր կերպով հետևում է իր խնամքին, տարիների ընթացքում էլ ավելի է գեղեցկանում»,-  գրում է Սոֆին: Նրա այն միտքը, թե «Դժվար է լինել անկրկնելի, եթե ալարկետ ես», վաղուց թևավոր է դարձել: Եվ այսպես, կանացի գրավչության գլխավոր գաղտնիքներից մեկը հանդիսանում է ինքնակարգավորումը: Որպես որակյալ կոսմետիկ միջոց, դերասանուհին օգտագործում է ձիթապտղի յուղ: Այն օգտագործվում է որպես կրեմ ողջ մարմնի համար, մազերի ամրացման և խոնավեցման, դիմահարդարումն իջեցնող միջոց: Նաև դրանով ընդունում է լոգանքներ: Սոֆին ասում է, որ բնատուր օժտված է լավ մաշկով, սակայն հենց ձիթապտղի յուղն է օգնել իրեն պահպանել երիտասարդությունը: Ամեն առավոտ դերասանուհին դեմքը շփում է վարդաջրով և աչքերի շուրջ քսում խոնավեցնող կրեմ: Մազերի ամրացման համար դիմակներիների փոխարեն հաճախ օգտագործում է ձիթապտղի յուղ և լոգանք ընդունում մանակական շամպունով: Դերասանուհին համարում է, որ տարիների ընթացքում պետք է  կրճատել կոսմետիկ միջոցների օգտագործումը: «Մեծանալուն համընթաց, պետք է ավելի քիչ կոսմետիկ միջոցներ օգտագործել: Սա պարզ կանոն է: Միշտ նկատելի է, որ տարեց կանայք փորձում են տարիքը կոծկել դիմափոշու հաստ շերտով, սակայն դա նրանց ամենևին էլ գրավիչ չի դարձնում»:  2. Ճիշտ սնուցում Հետաքրքիր է, որ դերասանուհու սիրելի ուտեստներից մեկը ձիթապտղի յուղով և բնական տոմատի սոուսով մակարոնն է: Նա չի հետևում ոչ մի դիետայի և շատ է սիրում ուտել: Կարևորը ճիշտ սնվելն է: Պետք է ուտել փոքր չափաբաժնով և հետևել նրան, թե ինչ եք ուտում: «Ճիշտ սննդակարգից է կախված ոչ միայն գեղեցիկ կազմվածքը, այլև դեմքը, ինքնազգացողությունը և տրամադրությունը»: Դերասանուհու սննդակարգում ներառված են սովորական բնական կերակուրներ: Ուտում է լոբի, բրինձ և բանջարեղեն: Լորենը խորհուրդ է տալիս չօգտագործել պահածոյացված մթերքներ, քչացնել կարմիր մսի օգտագործումը և ավելի շատ ուտել ձկնեղեն և տապակած ճուտ: Սպիտակ մսի և ձկան մեջ ճարպի քանակությունը շատ ավելի քիչ է և սպիտակուցի պարունակությունը նույնքան է, որքան սովորական մսի մեջ: Լորենի խոսքով, պետք է նաև շատ հեղուկներ օգտագործել:   «Եթե խմում եք բավարար քանակությամբ ջուր` օրական 8 բաժակ, ապա դա օգնում է ձեր մաշկին մնալ երիտասարդ և թարմ:  Պարտադիր չէ խմել սովորական ջուր: Դա կարող է լինել նաև հանքային ջուր, մրգային հյութեր, սուրճ կամ թեյ: Սակայն, իհարկե, պետք չէ մեկ օրում խմել 8 բաժակ սուրճ»: 3. Ֆիզիկական վարժություններ Ողջ կյանքի ընթացքում Սոֆի Լորենին հաջողվում է լինել բարեկազմ և նրբիրան: Դա հաջողվում է ոչ միայն ճիշտ սննդակարգի, այլ նաև ֆիզիկական վարժությունների միջոցով: Դերասանուհին ասում է. «Ֆիզիկական վարժություններն օգնում են փայլուն տեսք ունենալ: Եթե զբաղվում եք մարմնամարզությամբ, ապա քայլեք ճիշտ և հպարտ` ասես աշխարհը ձեր ձեռքերում է»: Լորենի խոսքով` նա արթնանում է շատ վաղ` առավոտյան ժամը 5-6-ը: Այնուհետև կատարում է ամենօրյա մարզանքը` ներառյալ ձգումները: «Ես միշտ շուտ եմ արթնանում և դուրս վազում անկողնուց, նույնիսկ եթե դա չեմ ցանկանում: Պետք չէ պատճառներ փնտրել չմարզվելու համար: Ես նաև շատ եմ քայլում: Օրվա մեջ մեկ ժամյա զբոսանքը օգտակար է սրտի աշխատանքին և բարեկազմ արտաքինին»: Իտալացի հայտնության խոսքերով, անկողնում արված ձգումները օգնում են արյան շրջանառությանը և վերադարձնում են վարդագույն դեմքը, բայց գլխավորը` դարձնում են մարմինն ավելի ճկուն: Ձգումների ժամանակ Լորենը հատուկ ուշադրություն է դարձնում շնչառությանը: Եթե շնչես խորը և հավասարաչափ, թթվածինը թափանցում է թոքեր և մաքրում արյունը: Պետք է ներշնչման ժամանակ փորն ամբողջությամբ օդով լցնել: Այնուհետև ծավալն աստիճանաբար փոքրացնել, մինչև վերջնական արտաշնչումը: Արտաշնչելու ժամանակ օրգանիզմից հեռանում է կուտակված ողջ ավելորդ օդը: Դերասանուհին վստահեցնում է, որ այդ ձգումների 10-15 րոպեների կատարումը նրա մոտ լավ տրամադրություն է առաջացնում: 4. Հարազատների սերը Չնայած երկրպագուների հոծ բազմությանը, Սոֆի Լորենն իր ողջ կյանքում սիրել է միայն մեկ տղամարդու` իր ամուսնուն` ռեժիսոր Կարլո Պոնտիին: Նրանց համատեղ կյանքը տևել է մոտ 50 տարի: Պոնտին մահացել է 2007թ.-ին`իրենց ոսկե հարսանիքից օրեր առաջ: «Մեր սերը Աստծո պարգև է, որին շատ քչերն են արժանանում»,- ասել է Սոֆի Լորենը ամուսնու հուղարկավորության ժամանակ: Զույգն ունեցել է երկու երեխա` Կարլո Պոնտի կրտսերը և Էդուարդո Պոնտին: Դերասանուհին սիրում է իր ժամանակի զգալի մասը նրանց հետ անցկացնել: Սոֆին չի պատկերացնում իր կյանքն առանց սիրելի աշխատաանքի. «Ինձ թվում է ես պարզապես այս աշխատանքի համար եմ ծնված: Երբ նկարահանումների միջև դադարը երկար էր տևում, ես բառացիորեն իմ տեղը չէի գտնում և տրամադրությունս կտրուկ անկում էր ապրում»: 5. Դրական մտածողություն   Լորենն ասում է, որ դեմքը հոգու հայելին է և արտացոլում է մարդու բնավորությունը: «Պատանու կամ աղջնակի դեմքին քիչ բան կկարդաս` միայն պտանեկության պարգևած պարզությունը: Բայց ժամանակն առաջ է ընթանում. մենք ինքներս ենք պատասխանատու ոչ միայն մեր մաշկի խնամքի, այլև արտաքինի համար: Ամեն ինչն է տեսանելի` ձանձրույթը, զայրույթը, վատ տրամադրությունը, բողոքները: Տարիներն անցնում են, իսկ վերջիններիս հետքերը` դառնում անջնջելի: Սակայն հումորը, բարյացկամությունը և հանդուրժողականությունը ևս ձևավորում են մեր դեմքը և ստեղծում ժամանակի ազդեցությանը չենթարկվող կերպար: Դերասանուհին խոստովանում է, որ երբ զբոսնում է այգիներում, ամեն պահ մտածում է` տեսնես ինչ կա այնտեղ` անկյունում: Պետք է, որ անպայման որևիցե գեղեցիկ բան լինի: «Ես միշտ եմ դրական մտածում: Շատ հազվադեպ է լինում, երբ տխուր եմ լինում կամ մելանխոլիկ տրամադրության մեջ: Վայելեք կյանքի ամեն մի ակնթարթը: Շրջապատեք ձեզ սիրելի մարդկանցով, ում հետ հաճելի է զրուցել, հետաքրքիր նորություններ փոխանակել»: 6. Ինքնաճանաչողություն և տարիքի ճիշտ ընկալում «Տարիքը սկսվում և ավարտվում է մտածողությամբ»-նշում է Սոֆի Լորենը և ավելացնում, որ ոչ մի տեսակի գեղեցկություն չի կարող համեմատվել ինքնաճանաչման գեղեցկության և բավարարվածության հետ: Դա կարող է լինել այն դեպքում, երբ դուք ընդունում եք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք իրականում»: Դերասանուհին սիրում է անընդհատ կրկնել իր կյանքի սկզբունքը. «Թող որ կյանքն ընթանա իր հունով»: Նա խորհուրդ է տալիս չծանրաբեռնել ինքներդ ձեզ չափազանց շատ գործերով ու պատասխանատվությամբ, չչարչարվել ամեն ինչ հասցնելու և ամեն ինչ տեսնելու համար: Մեկ է դա անհնար է, և միաժամանակ, ուժերի նման լարումը ձեզ երջանկություն չի բերի: «Իհարկե, գոյություն ունի «երիտասարդության շատրվանը»: Դա խելքն է, տաղանդը, ստեղծագործ միտքը, որը կարող եք բերել ձեզ և ձեզ շրջապատող սիրելի մարդկանց կյանք: Երբ ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք, համարեք, որ դուք իսկապես հաղթել եք տարիքին»,- ասել է իտալուհի կինոաստղը:
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia