Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորներն արդեն Գյումրիում են: Քաղաքի մուտքի մոտ նրանց դիմավորել են ՀՀ Ազգային ժողովի գյումրեցի պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՌԴ հյուպատոս Եվգենի Կոնիշևը: Երևանից ռուս գործընկերներին Գյումրի էին ուղեկցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Պետդումայի պատգամավորներն ուղևորվել են «Շիրակ» գերեզմանատուն՝ հարգելու հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հիշատակը:
Ռուս պատգամավորների խմբում ընդգրկված են «Եդինայա Ռոսիա»-ից խորհրդարանական, անվտանգության և կոռուպցիայի հակազդման կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկը, ԱՊՀ-ի գործերի կոմիտեի անդամ Իրինա Ռոդնինան, նույն կոմիտեի առաջին փոխնախագահ Օլեգ Լեբեդևը և Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը: