Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին կուղարկեն հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով Interfax-ին:
Համատեղ հետաքննության շրջանակում նշանակվել ու անցկացվում են մի շարք դատաքրեագիտական փորձաքննություններ:
«Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով անցկացվող համատեղ հետաքննության շրջանակում նշանակված են նաև մի շարք դատա-քրեական փորձաքննություններ։ Մոտ օրերս կանցկացվի հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն, որը նախատեսված է օրենքով նման հանցագործությունների իրականացման դեպքում: Բոլոր փորձաքննությունները, այդ թվում՝ նաև սա, կանցկացվեն Հայաստանում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։