Ձախլիկները կազմում են աշխարհի 10-15%: Նրանց քանակով քիչ լինելը նպաստել է, որպեսզի ժամանակակից աշխարը ձեռք բերի «աջլիկյան կողմնորոշում»: Առօրյայում օգտագործվող իրերը հիմնականում հարմարեցված են աջլիկների համար, բայց ձախլիկները կարողանում են հաշվեհարդար տեսնել` օգտագործելով նաև իրենց աջ ձեռքը:
Հին ժամանակներում ձախ ձեռքով գրելն արատ էր համարվում, բայց մեր օրերում էլ քիչ չենք այն մարդիկ, ովքեր երեխաներին ստիպում են գրել աջ ձեռքով, որը սխալ է: Այն կարող է վատ ազդեցություն ունենալ մարդու վրա:
Հոգեբանական եւ սոցիալական ուսումնասիրությունները վկայում են, որ ձախլիկներն հիմնականում ուժեղ և ստեղծագործ մարդիկ են: Ըստ գիտնականների` ձախլիկների ուղեղն առանձնահատուկ ձևով է աշխատում, ուժեղ զարգացած է աջ կիսագունդը, որը պատասխանատու է ստեղծագործելու և այլ հազվադեպ հատկությունների համար:
Orer.am-ը ներկայացնում է աշխարհահռչակ ձախլիկների մասին հետաքրքիր մանրամասներ:
1.Հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր Հուլիոս Կեսարը միաժամանակ երկու ձեռքով կարող էր գրել տարբեր տեքստեր:
2. Ալեքսանդր Մակեդոնացին ճակատամարտում անհարմար մրցակից էր, քանի որ ձախ ձեռքով անսպասելի հարվածներ էր հասցնում: Ի դեպ, հենց այս պատճառով է, որ բռնցքամարտի, սուսերամարտի և թենիսի համաշխարհային չեմպիոնների 40 %-ը ձախլիկ է:
3. Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ Ժաննա դ'Արկը նույնպես ձախլիկ էր:
4.Իտալացի հայտնի նկարիչ, ճարտարապետ, գիտնական, ինժեներ, վերածննդի ժամանակաշրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Լեոնարդո Դա Վինչին գրել է ձախ ձեռքով, աջից ձախ ուղղությամբ, չափազանց փոքր և շրջված տառատեսակներով: Դրանք հնարավոր է ընթերցել բացառապես հայելու օգնությամբ:
5.Վերածննդի դարաշրջանի իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և բանաստեղծ Բուոնարոտի Միքելանջելոյի արվեստը կանխորոշել է ինչպես XVI դարի, այնպես էլ հետագա հարյուրամյակների եվրոպական արվեստի զարգացումը: 1501–04 թթ-ին Միքելանջելոն Ֆլորենցիայում կերտել է Դավթի վիթխարի արձանը, որը կամքի ահռելի ուժի ու հերոսական պոռթկումի մարմնացում է: Միքելանջելոն իր հերոսին պատկերել է մարտի պատրաստվելու պահին. նա լայն բացած աչքերով նայում է հսկային՝ պարսատիկը ձախ ձեռքում սեղմած: Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ է ու ահեղ:
6.Գերմանացի մեծ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի ձախլիկ լինելու փաստը պաշտոնապես հաստատված չէ, բայց նրա կենսագիրներից Շինդլերը կարծում էր՝ ձախլիկ է, որովհետև տեսել է նրան գրիչը ձախ ձեռքում բռնած, երբ ստեղծագործում էր: Ըստ հոգեբանների` ձախլիկներն ուժեղ բնավորության տեր են և ունեն ստեղծագործելու մեծ ներուժ:
7.Նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի և սեքս-խորհրդանիշ Մերլին Մոնրոն պնդում էր, որ ձախլիկ տղամարդիկ ամենակրքոտն են համբուրվում:
8.Նոբելյան մրցանակի դափնեկիր, նշանավոր պետական եւ քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլն ուժեղ ինտուիցիա ուներ: Նա կանխատեսել էր, որ մեքենան վթարի կենթարկվի և նստել էր ապահով տեղում: Որոշ ժամանակ անց ավտոմեքենան վթարի էր ենթարկվել, իսկ Չերչիլը մնացել էր անվնաս:
Հեղինակ` Անն էքսուս