Մեր գիտակցության մեջ ինքնաթիռներն ավանդաբար ասոցացվում են հսկայական մեխանիզմների հետ: Բայց երկաթե թռչունների մեջ հանդիպում են և փոքրիկները: Ներկայացնում ենք աշխարհի ամենափոքր ինքնաթիռները:
1. Ինքնաթիռ Х-12h
Ներկայումս սա աշխարհի ամենափոքր ինքնաթիռն է: Երկարությունը կազմում է 3,74 մետր, բարձրությունը՝ 1,55 մետր, թևերի լայնքը՝ 6,31 մետր, իսկ քաշը՝ ընդամենը 55 կգ:
2. FlyNano ինքնաթիռ
Երկարություն 3,8 մետր է, թևերի լայնքը՝ 4,8, կարող է բարձրացնել մինչև 113 կգ քաշով ուղևորի: Ինքնաթիռի քաշը 70կգ է:
3. Ինքնաթիռ «Բամբլ Բի»
Երկարությունը 2,92 մետր է, թևերի բացվածքը՝ 2 մետր, քաշը՝ 248 կգ:
4. Ինքնաթիռ «Սքայ Բեբի»
Երկարությունը 3 մետր է, քաշը 205 կգ, զարգացնում է մինչև 270 կմ⁄ժ արագություն:
5. Ինքնաթիռ «Ջունիոր»
Երկարությունը 3,4 մետր է, թևերի բացվածքը՝ 2,7 մետր, զարգացնում է մինչև 240 կմ⁄ժ արագություն:
6. Ինքնաթիռ CyberBUG
Այս ինքնաթիռը նախատեսված է իրեր տեղափոխելու համար: Կշռում է ընդամենը 1,5 կգ, կարող է բարձրացնել իր քաշը կրկնակի անգամ գերազանցող քաշ ունեցող իրեր: Բարձրանում է մինչև 150 մետր:Կառավարվում է հեռավար եղանակով:
7. Կործանիչ McDonnell XF-85
Երկարությունը 4,53 մետր է, բարձրությունը՝ 2,56 մետր: Այսպիսի համեստ պարամետրերի պարագայում մարտական ռադիուսը կազմում է 250 կմ:
8. F/A-18A ինքնաթիռ
Մարտական ինքնաթիռների մեջ սա առաջատար դիրք է զբաղեցնում: Երկարությունը 17 մետր է, բարձրությունը՝ 4,6 մետր:
9. Ինքնաթիռ «Generation Two»
Այս բեռնատար ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 1400 կգ քաշ ունեցող բեռ:
10. Global 5000 ինքնաթիռ
Կանադական «Bombardier Aerospace» ընկերությանը պատկանող այս ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 17 ուղևոր և կտրել-անցնել մինչև 9730 կմ տարածություն: