Apple-ի ղեկավար Թիմ Քուկը 2014 ֆինանսական տարում վաստակել է 9,2 միլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ընկերության փաստաթղթերում: Քուկի աշխատավարձը կազմել է 1,7 միլիոն դոլար, մնացած միջոցներն ստացվել են որպես բարձրաստիճան կառավարիչների համար նախատեսված հավելավճարներ՝ առաջադրված խնդիրնե րին հասնելու և այլ փոխհատուցումների համար:
ՏԱՍՍ-ը նշում է, որ մեկ տարում Apple-ի ղեկավարի պաշտոնում Քուկի միագումար եկամուտն աճել է ավելի քան կրկնակի. 2013 թվականին այն կազմել է 4,3 միլիոն դոլար: 2012 թվականին Քուկը վաստակել է 4,2 միլիոն դոլար:
2014 ֆինանսական տարվա արդյունքներով Apple-ի հասույթը կազմել է 182,8 միլիարդ դոլար, զուտ շահույթը՝ 39,5 միլիարդ դալար: 2014 թվականի չորրորդ եռամսյակում iPhone-ի վաճառքներն ավելացել են 16 տոկոսով՝ մինչև 39,2 միլիոն միավոր, Mac համակարգիչներինը՝ 21 տոկոսով՝ մինչև 5,5 միլիոն սարք: Չորրորդ եռամսյակում iPad պլանշետների վաճառքները նվազել են 13 տոկոսով՝ մինչև 12,3 միլիոն սարք:
Ընկերության կանխատեսումներով՝ 2015 թվականի առաջին եռամսյակում կորպորացիայի հասույթն սպասվում է 63,5 – 66,5 միլիարդ դոլարի չափով