Երեկ երեկոյան շվեյցարական ժամացույցների հայտնի IWC Schaffhausen բրենդը Ժնևում կազմակերպել էր գալա-երեկո, որին ներկա են եղել հայտնիներ՝ շքեղ զգեստներով, հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով spletnik.ru-ին:
Միջոցառումը, որը նվիրված էր բարձր ժամացուցային արվեստի SIHH սրահին, տևել է երկու օր: Նախ՝ աստղերն այցելել են ժամացույցների սրահ, իսկ երկրորդ օրը մասնակցել են երեկույթի:
Լուսանկարիչները կարմիր գորգի վրա ֆիքսել են Ադրիանա Լիմային, Կարոլինա Կուրկովային, Քրիստոֆ Վալցին, Լյուսիա Հեմիլթոնին, Էմիլի Բլանտին ու այլ աստղերի: