Մինսկի բանակցություններն ազդանշանում են Դոնբասում հնարավոր խաղաղ կարգավորման մասին. Պորոշենկո
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել Է, որ Մինսկի հանդիպումների արդյունքներն Ուկրաինայի արեւելքի իրադրության կարգավորման հնարավորության հույս են տալիս: Այս մասին հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պորոշենկոն Մինսկում կայացած բազմակողմ հանդիպման արդյունքները բնորոշել Է որպես դրական ազանշաններ, որոնք կարող են դնել Դոնբասի իրադրության խաղաղ կարգավորան սկիզբը: Դրանց թվում են. ընդհանուր մոտեցումները սահմանի վերահսկողության հիմնախնդրի նկատմամբ, կոնկրետ քայլերը պատանդների ազատման հարցում, երկխոսության կառուցումն առեւտրի հարցերի շուրջը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
«Զրուցակիցները համաձայնվել են, որ նախագահ Պորոշենկոյի հաշտության պլանի տրամաբանությունը պաշտպանություն Է գտել Մինսկի հանդիպման մասնակիցների շրջանում,- նշել են մամուլի ծառայությունում:- Հաշտության պլանում շարադրված բուն տեսակերպը կարող Է հիմք դառնալ ապաԷսկալացման ուղղությամբ գործնական քայլերի համար, որոնք կառաջարկվեն մոտ ժամանակներս, մասնավորապես, Դոնբասի ներկայացուցիչների հետ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի համար»:
Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են հետագա միջազգային բանակցությունների ձեւաչափը, «մասնավորապես նորմանդական կամ ժնեւյան ձեւաչափով դրանց երկարաձգման հնարավորությունը՝ Մինսկի հանդիպման արդյունքներով խաղաղ կարգավորման աշխատանքի համար», ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: