Յացենյուկ. Ուկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է ակնկալում
International newsՈւկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ սեպտեմբերի սկզբին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում երկիրը ակնկալում է ճակատագրական որոշումների ընդունում:
«Մեր արեւմտյան գործընկերներից եւ դաշինքից գործնական օգնություն ենք ակնկալում եւ սեպտեմբերի 4-ին կայանալիք գագանաժողովին՝ ճակատագրական որոշումների ընդունում: Մեզ օգնություն է անհրաժեշտ», - ասել է Արսենի Յացենյուկը չորեքշաբթի կառավարության նիստի ժամանակ:
Վարչապետը հաղորդել է, որ կառավարությունը մտադիր է հաստատել Ուկրաինա-ՆԱՏՕ փոխգործակցության տարեկան ծրագիրը:
Դաշինքի անդամների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-5-ը, Մեծ Բրիտանիայում:
Ակնկալվում է, որ Ուելսում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցի նաեւ Պյոտր Պորոշենկոն: Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպմանը հրավիրված չեն: