Իրանը հայտնի է իր կրոնական խիստ օրենքներով: Երկրում ֆուտբոլիստներին արգելված է սելֆի անել աղջիկների հետ, իսկ կանանց այրում են թթվով այն բանի համար, որ նրանք սխալ են կրում հիդջաբը, ինչպես նաև 20 տարի ազատազրկում է սպասվում կանանց՝ Facebook-ում մեկնաբանություններ թողնելու համար: Այնուամենայնիվ, իրանցիները նույնպես սիրում են շքեղ ապրել: Տեղի «ոսկե երիտասարդությունը» Instagram-ում էջ է ստեղծել՝ Rich Kids Of Tehran (Իրանի հարուստ երեխաները), որտեղ պարբերաբար պատմում են իրենց առօրյա կյանքի մասին: