Հնդկաստանում ընտանիքը յոթնամյա աղջկան ողջ-ողջ թաղել է
International newsՀնդկաստանի Ութար Պրադեշ նահանգի ոստիկանությունը փնտրում է յոթնամյա աղջնակի հարազատներին, որին ողջ-ողջ թաղել են, եւ որին հրաշքով փրկել է մի գյուղացի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ Սիթափուր շրջանի ոստիկանության տվյալի՝ շաքարեղեգի դաշտում աշխատող գյուղացին երեխայի ճիչեր է լսել եւ գետնին ցնցումներ նկատել, որից հետո փորել հանել է աղջնակին:
Ըստ տեղի ոստիկանության վարկածի՝ աղջկա հորեղբայրն ու նրա կինն աղջկան գյուղական տոնավաճառ են տարել, սակայն անհասկանալի պատճառներով որոշել են խեղդել եւ թաղել դաշտում: