Լատինական Ամերիկայի ամենամեծ գրախանութներից մեկը՝ El Ateneo Grand Splendid-ը, իրավամբ կարելի է համարել աշխարհի ամենագեղեցիկ գրախանութներից մեկը և հաստատ՝ ամենագեղեցիկը Հարավային Ամերիկայում:
Այն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում է: Մինչև 1920 թվականն այս շենքում եղել է Teatro Grand Splendid թատրոնը, որտեղ անց են կացվել բազմաթիվ վիթխարի բեմադրություններ: Անցյալ դարի կեսերին թատրոնը փոխարինվել է կինոթատրոնով, որը գործել է մինչև 1991 թվականը, որից հետո որոշվել էր շենքը հիմնովին քանդել: Սակայն Pero and Torres Armengol ճարտարապետների ոգեշնչման շնորհիվ՝ շինությունը դարձավ հսկայական գրախանութ՝ պահպանելով շենքի ճարտարապետության պատմական արժեքները: