ԱՄՆ Լոս Անջելես քաղաքից Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաք մեկնող Delta Air Lines-ի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Դալասի միջազգային օդանավակայանում՝ «անվտանգության սպառնալիքի» պատճառով, հայտնել է ընկերության մամուլի քարտուղարը:
Ընկերությունը չի մանրամասնել, թե որ սպառնալիքն է դարձել արտակարգ վայրէջքի պատճառ, սակայն 1061 չվերթի շատ ուղեւորներTwitter-ում գրել են օդանավում ռումբի առկայության վտանգի մասին, հայտնում է NBC-ն:
«Այսօր պայթյունի վտանգ #LAX-ի չվերթի (Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան) սպառնալիք #delta-ի օդանավում #MCO-ում (Օռլանդոյի միջազգային օդանավակայան) … մեզ բոլորիս բարեհաջող տարհանել են», — իր Twitter-ում գրել է չվերթի մի ուղեւորուհի, որը սոցցանցում գրանցված է որպես Eva Groves, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: