Դատարանի պահանջով ամերիկյան Google ընկերութունը հայտնել է Wikileaks-ի 3 լրագրողների անձնական տվյալները, այդ թվում՝ կոնտակտների ու նամակագրության մասին տեղեկություններ, գրում է Orer.am-ը՝ հղում կատարելով The Guardian-ին:
Պարբերականի տեղեկություններով՝ ընկերությունը տրամադրել է Սառա Հարիսոնի, Ջոզեֆ Ֆարելի ու Կրիստինա Խրաֆնսոնի անձնական տեղեկությունները:
Նշվում է, որ տվյալներն ամերիկյան իշխանություններին են տրամադրվել 2014թ. դեկտեմբերի 23-ին:
Google-ի աշխատակիցները նշում են, որ ավելի վաղ ընկերությունն իրավունք չուներ հաղորդել տեղեկություն դատական արգելքի պատճառով:
Լրագրողները Google-ի գործողությունները որակել են որպես մասնավոր կյանքի մեջ ներխուժում:
Անձնական տեղեկության մատչումը անհրաժեշտ է եղել՝ կապված WikiLeaks-ի նկատմամբ քննչական գործողությունների հետ, լրագրողներին մեղադրել են լրտեսության նպատակով դավադրության մեջ: