Համաշխարհային ԶԼՄ-ներում տարածվել է արքայազն Հարրիի նոր ընկերուհու մասին տեղեկությունը, որը ծագումով ռուս մոդել է, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով viva.ua-ին:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Հարրիի սիրավեպը Անաստասիա Գուսևայի հետ սկսվել է դեռ անցած տարվա նոյեմբերին այն բանից հետո, երբ ծանոթացան Աբու Դաբիում փակ զբոսանավ-երեկույթում:
Հարրիին շատ է գրավել աղջկա արտաքինը, նա բառացիորեն չի կարողացել հեռացնել աչքերը աղջկանից ամբողջ երեկոյի ընթացքում: Այդ օրից ի վեր զույգին մշտապես տեսնում են միասին տարբեր երեկույթների ժամանակ:
Պաշտոնական հաստատում արքայազն Հարրիի սիրավեպի մասին դեռ չկա: Հիշեցնենք, որ նա 2014թ. ապրիլին բաժանվեց իր ընկերուհի Կրեսիդա Բոնասից: