Բոլորիս հայտնի է , որ երեխաները դառնում են ստեղծագործական կյանքի լավագույն մուսան : Այս «թեորիան» կհաստատի Ջեյսոն Լիի և իր հրաշք աղջիկների օրիգինալ ֆոտոշարքը: Ջեյսոնը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է: Լին նկարահանում է մեծամասամբ հարսանեկան միջոցառումներ :
Օրիգինալ հայրիկը բացել է սեփական բլոգը , որտեղ տեղադրում է իր նոր լուսանկարները : Ջեյսոնը ցանկանում է այս լուսանկարներով տեղյակ պահել կնոջը թե ի՞նչ է կատարվում տանը նրա բացակայության ժամանակ : Դատելով լուսանկարներից ' կինը պետք է ուրախ լինի իր ամուսնու վարած «քաղաքականությունից»: