ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին, որի ընթացքում նախագահը խոսել է սահմանային վերջին իրադարձությունների մասին. «Մենք պատերազմ հրահրելու որևէ պատճառ չունենք: Մենք ինքներս միջադեպեր չենք հրահրում: Դուք դրա մասին շատ լավ գիտեք: Եվ մենք երբեք նախահարձակ չենք լինում: Դա մեզ պետք չէ բնավ»:
Նախագահի այս խոսքերը, որ մենք որպես հրահրող կողմ չենք հանդիսանում, եւս մեկ անգամ հաստատվեցինOrer.am-ի կողմից անցկացված հարցման միջոցով: Ինչպես պարզ դարձավ, այս գիշեր կրակոցներ են հնչել Չինարի գյուղի սահմանային հատվածում, սակայն, ինչպես նշեց գյուղապետ Սամվել Սաղոյանը. «Հիմա վիճակը խաղաղ է»:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ նշեց. «Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, մոտ կես ժամ առաջ հնչել են կրակոցներ դիրքերի ուղղությամբ»:
Նկատենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներն այսօր գիշերը եւ օրվա ընթացքում կրակոցներ չեն լսել:
Ինչպես տեսնում ենք, ազերիները, սահմանային վերջին իրադարձությունների հետ կապված, կարծես թե փորձում են ուշքի գալ եւ հասկանալ, թե իրականում ինչ ուժերի հետ գործ ունեն, սակայն, հավատարիմ մնալով իրենց բնորոշ կենդանակերպի հատկանիշներին՝ ժամանակ առ ժամանակ շեղվում են աշխարհին՝ ի ցույց դնելով իրենց իրական պատկերը եւ եւս մեկ անգամ ապացուցում, որ հրահրող կողմ հենց իրենք են հանդիսանում:
Սոսե Չանդոյան