Խոյ: Այսօր ձեր արարքները ոչ մի տրամաբանական բացատրության չունեն: Դուք առաջնորդվում եք սեփական նախազգացումներով, որոնք ձեզ անշեղորեն դեպի նպատակ են տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես մի նոր բան եք մտածում, որ ավելի քան ձեր նախորդ միտքը հեռու է թվում իրականությունից: Այսօր ձեր հաջողության գաղտնիքներից մեկն էլ այն է, որ ձեզնից գլուխ չեն հանում ոչ միայն բարեկամները, այլև հակառակորդները: Գրում է Hraparak.am-ը:
Նոր տեղեկություններ կստանաք, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով դրանք ձեզ շատ օգտակար կլինեն: Աստղերը ձեր կողմից են: Այսօր կնքված գործարքներն, անտարակույս, շահեկան կլինեն:
Ցուլ: Այսօր պետք է վճռական լինել' սա, երևի թե, միակ բանն է, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Շանս կստեղծվի հիմնավորապես փոխել կյանքը դեպի դրականը, լուրջ քայլեր անել առաջ: Ընկերները օգնում են ընդունել ճիշտ որոշումներ և, անհրաժեշտության դեպքում, սատարում ձեզ:
Մի վախեցեք չպլանավորած ծախսերից' դրանք էական հարված չեն հասցնի ձեր ընտանեկան բյուջեին: Հաջող կդասավորվեն ուղևորությունները, այդ թվում և' արտերկիր: Օրվա երկրորդ կեսին անսպասելի հրավերներ կստանաք, իսկ միջոցառումները, որոնց կմասնակցեք, կարող են հիշարժան պահեր պարգևել ձեզ:
Երկվորյակ: Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը, քանի որ անհիմն պատճառներով հաճախակի եք ընկնում տրտմության գիրկը, ինքներդ ձեր կյանքը բարդացնում: Դուք ցրված ու անուշադիր եք, մշտապես ինչ-որ բաներ եքբաց թողնում ձեր տեսադաշտից, ինչն էլ կարող է վաղեմի ծրագրերի փլուզման պատճառ դառնալ: Չի հաջողվում փոխհասկացվածության հասնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ համար միշտ թանկ են եղել և որոշիչ դեր խաղացել ձեր կյանքում:
Պետք չէ չափից ավելի դյուրահավատ լինել: Բոլոր այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, հեռու են հավաստի լինելուց: Մինչ որոշում կայացնելը խորհրդակցեք մտերիմների հետ:
Խեցգետին: Հակասական հոգեվիճակների օր է: Դուք մեկ ընկնում եք տրտմության գիրկը, երբ անցյալի հետ կապված հուշերն ու իրադարձությունները ձեզ հանգիստ չեն տալիս, մեկ էլ' լիցքերի ներհոսք եք զգում, կարծես' պատրաստ եք սարեր շուռ տալ: Այսօր ամենակարևորը չշտապելն է, հատկապես' որոշումներ ընդունելիս, քանի որ դրանք դժվար կլինի սթափ գլխով ընդունել' առանց ընկնելու էմոցիաների գիրկը:
Ընտանեկան հարցերում աշխատեք չտալ այնպիսի խոստումներ, որոնք չեք կարող իրագործել և չընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են անցանկալի հետևանքներ ունենալ: Օրվա ընթացքում հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, նաև՝ նվերներ:
Առյուծ: Օրվա էմոցիոնալ ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները չափազանց օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ հարցերում: Մարդաշատ միջոցառումների այցելելու պարագայում, դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:
Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Շատ բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, դրա հետ մեկտեղ էլ դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:
Կույս: Այսօր դուք աչքի եք ընկնում նրբանկատությամբ, մտերիմների հետ' անսահման համբերատար եք, ոչ քաջածանոթ մարդկանց հետ' նույնքան բարեհամբույր: Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել:
Հնարավոր են ռոմանտիկ բնույթի անսպասելի արկածներ: Դուք ի վիճակի եք կորցնել գլուխը, սակայն դրա հետ մեկտեղ էլ չեք մոռանա հմայել ձեզ համար հետաքրքրիր մարդուն: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին անձնական կյանքում սպասում են շրջադարձային փոփոխություններ:
Կշեռք: Օրը բավական բարդ է, սակայն' ոչ անհույս: Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի, բայց դրանք հնարավոր է հարթել, ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն: Կարևոր է, որ դուք հստակորեն տարանջատեք անձնականն ու պրոֆեսիոնալը:
Այսօր ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնելը, ավելին' դրանց կյանքի կոչելու հարցում էլ ավելի լավ է չշտապել: Օրը միանգամայն հարմար է ֆիզիկական աշխատանքի, ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մաքուր օդում գտնվելու համար:
Շարունակությունը՝ այստեղ: