Yerevan, 17.November.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers

«Հիմա ի՞նչ, որ մեր ֆիլմում այլմոլորակային չկա, ստացվում է` ֆիլմը վա՞տն է». Հակոբ Հակոբյան

Երբ համացանցում հայտնվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշողություն» ֆիլմի թրեյլերը, որի սցենարի համահեղինակն ու ֆինասավորողը ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանն է, կինոնկարը սկսվեց ակտիվորեն քննադատվել սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից: Օրեր առաջ տեղի ունեցավ ֆիլմի փակ դիտումը, որից հետո քննադատությունները նոր թափ ստացան: Մասնավորապես՝ մեծ աղմուկ բարձրացրեց Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա ներկայացրել էր իր ծանոթներից մեկի տեսակետը: Գրառման մեջ նշվում էր, որ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նման ֆիլմ ներկայացնելը կարող է անգամ վնասներ հասցնել ցեղասպանության ճանաչման գործընթացին: Բազմաթիվ տեսակետներ են հնչել նաև այն մասին, որ ֆիլմը չպետք է տարածվի արտերկրում: Հակոբ Հակոբյանն իր հերթին հայտարարել էր, որ պատրաստվում է ցուցադրել ժապավենը տարբեր երկրների 1915 կինոթատրոններում: Orer.am-ը զրուցել է Հակոբ Հակոբյանի հետ՝ փորձելով հասկանալ վերջինիս վերաբերմունքը հնչող քննադատությունների վերաբերյալ: Ներկայացնում ենք Հակոբ Հակոբյանի պատասխանն ամբողջությամբ: «Ֆիլմը վերջնականապես դեռ պատրաստ չէ, արդեն երրորդ անգամ են գնում փակ ցուցադրություններ: Յուրաքանչյուր անգամ մենք գտնում ենք ֆիլմի հետ կապված 15-20 թերություն: Փորձում ենք ճշտել դիտումների մասնակիցների կարծիքները ֆիլմի մասին` շտկելով բացթողումները: Բայց կան մարդիկ, ովքեր ֆիլմը չեն տեսել և քննադատում են: Տարբեր մարդիկ տարբեր մեկնաբանություններ կարող են անել, բայց հարյուր տարվա մեջ ամեն մեկը չէ, որ համարձակվել է ֆիլմ նկարահանել ցեղասպանության մասին: Մեզ հաջողվեց, մենք նկարահանեցինք, բայց կան մարդիկ, ովքեր իրենց աշխատանքը նույնպես պետք է կատարեին, սակայն այդպես էլ չկատարեցին: Խոսքը ռեժիսորների, պրոդյուսերների և այլ մասնագետների մասին է, որոնք գործում են ֆիլմարտադրության ոլորտում: Այս նախագիծը մասնավոր ֆինասավորմամբ է, իսկ պետության մասնակցությունն այստեղ չկա: Սա գեղարվեստական ֆիլմ է և հեղինակների երևակայության արտացոլանքը: Գեղարվեստական ֆիլմին բնորոշ են հորինվածքները, չափազանցությունները: Ցանկացած երևույթ ամեն մեկը յուրովի է պատկերացնում: Մենք չենք նկարահանել վավերագրական ֆիլմ, որ պատմաբանները գան և սկսեն դետալները ճշգրտել: Գեղարվեստական ֆիլմերում այլմոլորակայինները գալիս են, ընկնում են: Հիմա ի՞նչ, որ մեր ֆիլմում այլմոլորակային չկա, ստացվում է, որ ֆիլմը վա՞տն է: Գեղարվեստական ֆիլմի դեպքում ցանկացած մոտեցում արդարացված է: Մեր ֆիլմում չափազանցություններ չեն ներկայացվել, մենք կարողացել ենք ներկայացնել թուրքերի կողմից կատարված հանցագործությունների միայն 10-15 տոկոսը: Չեմ կարող ասել, որ մարդիկ վատ են տրամադրված ֆիլմի հանդեպ: Մոտ հինգ հազար մարդ հայտնել է, որ սպասում է տոմս ստանալուն: Գիտեք, որ մեր կինոդահլիճներն այդքան մեծ չեն: Ովքեր ֆիլմը չդիտած քննադատում են, նրանց շնորհակալություն պետք է հայտնեմ իրենց հետաքրքրության համար: Նրանք շատ մեծ աղմուկ առաջացրեցին` ֆիլմի հետ կապված: Մարդիկ սկսեցին հետաքրքրվել, նրանք կդիտեն և կհասկանան: Ես կողմնակից եմ ցանկացած քննարկումներին: Խնդիր այստեղ չեմ տեսնում: Ես շատ կնեղանամ, եթե մեր ֆիլմի մասին ո՛չ լավը, ո՛չ էլ վատը ասեն: Այդ ժամանակ կնշանակի, որ մեր ֆիլմը կայացած չէ: Նշեմ, որ կինոնկարը ամբողջովին ստեղծված է իրական պատմությունների հիման վրա: Այնտեղ մի քանի քաղաքական կետեր կան, որոնք միտված են ապագային: Պետք է պարզապես այդ ֆիլմը մի փոքր ուշադիր դիտել: Քաղաքականապես զարգացած մարդիկ այդ ազդակները կտեսնեն, իսկ այն մարդիկ, ովքեր սովորական կինո են ցանկանում դիտել, նրանց համար մի քիչ դժվար կլինի: Պետք է երկու-երեք անգամ տեսնեն, խորհրդակցեն, գուցե այդ ժամանակ հասկանան: Մենք յուրաքանչյուր կադրի, սցենարային հատվածի համար ունենք բացատրություն, թե ինչի՞ համար ենք նկարահանել: Եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն հասկանա, ապա մենք մեծ սիրով կբացատրենք: Մենք մեկնաբանությունների մասին մրցույթ ենք հայտարարել, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ են մարդիկ հասկացել ֆիլմը դիտելիս: Պայմանները հետևյալն են. մինչև սեպտեմբերի 1-ը ցանկացողները պետք է մեր պաշտոնական կայքին ուղարկեն ֆիլմի մասին իրենց պատկերացումները: Հանձնաժողովը, որը բաղկացած է լինելու 24 անդամից, պետք է ուսումնասիրի, թե ով ինչպե՞ս է պատկերացրել ֆիլմի ասելիքներն ու ազդակները: Լավագույն մեկնաբանության հեղինակները կարժանանան դրամական պարգևների»: Հարցազրույցը` Լևոն Փանոսյանի
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representativeRate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic futureUcom Service Center in Artashat Reopens at a New AddressUcom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfersUcom – Main Sponsor of the 21st International Microelectronics OlympiadIDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological DevelopmentIDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor