Աշխարհահռչակ դիզայները ներկայացրել է տղամարդկանց նոր օծանելիք, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով Elle-ին:
«Ցանկանում ես գործը լավ անել, ինքդ արա»: Հավանաբար նման կարգախոսի հետևորդ է դիզայները, որը որոշել է որպես մոդել ներկայացնել իր նոր օծանելիքը, որը կոչվում է Noir Extreme:
Ֆորդի օծանելիքը ունի արևելյան, փայտե նոտաներ՝ գումարած մանդարինի, վարդի, հասմիկի, սանդալի և վանիլի նոտաներ:
Noir Extreme-ի սև-սպիտակ գովազդում դիզայները հանդես է գալիս գայթակղիչ կերպարով:Noir Extreme օծանելիքը կհայտնվի վաճառքում այս տարվա մայիսին: