Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի շրջանակներում իր նոր, գարուն-ամառ 2015 հավաքածուն է ներկայացրել Dior նորաձեւության տունը։ Հավաքածուն ասես 50, 60 եւ 70-ականների վառ հագուստների նորովի ցուցադրությունը լինի, որը ներկայացնում է այս տասնամյակներին բնորոշ գլխավոր միտումները։
Ճիշտ է, 50, 60 եւ 70-ականների շունչը զգացվում է, բայց ամեն ինչ շատ նորաձեւ ու արդիական է ստացվել։
Շատ գեղեցիկ ու համահունչ են նաեւ գունավոր եւ ծաղկավոր հագուստները։
Իսկ ինչ վերաբերում է սեզոնի գունապնակին, ապա այն շատ բազմազան է՝ կանաչ, կապույտ, նարնջագույն, կարմիր, սպիտակ. սակայն կան կերպարներ, որտեղ կարելի է այս բոլորը գույները միասին համադրված տեսնել։
- See more at: http://style.news.am/arm/news/19617/noradzevutyan-shabaty-parizum-dior-i-garun-amar-2015-havaqatsun.html#sthash.bixtnuZR.dpuf