Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, ԵԽԽՎ բյուրոն հաստատել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը` որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ:
Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում ԵԺԿ կազմից ներկայացված է ընդամենը վեց հիմնական անդամ, իսկ ամբողջ հանձնաժողովը կազմված է քսան հիմնական անդամից, որոնք ներկայացնում են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը: