Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երևանը լավագույն քաղաքների հնգյակում է

Էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երևանը լավագույն քաղաքների հնգյակում է, իսկ էլեկտրոնային կառավարման մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով Հայաստանի մայրաքաղաքը աշխարհի 100 խոշոր քաղաքների շարքում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այս մասին նշված է տարեվերջին հրապարակված «Քաղաքների էլեկտրոնային կառավարում» 2013-14 թթ. ուսումնասիրության մեջ, որը 2003 թվականից ի վեր իրականացնում է ԱՄՆ-ի հեղինակավոր Rutgers համալսարանի Հանրային հարաբերությունների և վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հունվարի 27-ին քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ուրախությամբ փաստեց, որ Երևանն աշխարհի 100 քաղաքներում հինգերորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ առաջ անցնելով բազմաթիվ քաղաքներից և իր առջևում թողնելով միայն Սեուլը, Նյու Յորքը, Հոնկոնգը, Սինգապուրը և Երևանը: «Հետազոտողներն ուսումնասիրել են տարբեր քաղաքների քաղաքապետարանների կայքերը հինգ չափորոշիչներով՝ անվտանգություն, բովանդակություն, մատուցվող ծառայություն, մատչելիություն, քաղաքացիների ներգրավվածություն: 2012 թվականից Երևանի քաղաքապետարանի կայքն արմատապես փոխվել է, այն սկսել է աշխատել ամենօրյա ռեժիմով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վահե Նիկոյանը: «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանի խոսքով՝ ուսումնասիրությունն անցկացնելու համար Ռութգերսն ընտրել է 100 քաղաքներ: «Ուսումնասիրությունները կատարում են անկախ փորձագետները՝ որպես չափանիշ ընտրելով բնակչության քանակն ու ինտերնետ ակտիվությունը: 2012-13 թթ. ուսումնասիրության արդյունքներով 19-րդ հորիզոնականում էինք»,-նշեց նա: Էլեկտրոնային կառավարման հետազոտության համար ունենալով էլեկտրոնային կառավարման 104 ցուցիչներ և հինգ առանձին դասակարգման ոլորտներ, Ռութգերսի կառավարման գործիքն այսօր ընդունված գործնականում ամենահամակողմանի ինդեքսն է: 119 էջից բաղկացած ուսումնասիրությունը, որն ամբողջությամբ հասանելի է համալսարանի կայքէջում, ներկայացնում է աշխարհի խոշոր 100 քաղաքների քաղաքապետարանների պաշտոնական կայքերի գնահատումն ըստ 5 հիմնական չափորոշինչների՝ անվտանգություն, մատչելիություն կամ օգտագործման հարմարավետություն, բովանդակություն, առաջարկվող առցանց ծառայություններ և քաղաքացիների ներգրավվածություն որոշումների կայացման գործընթացներին: Ըստ էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշի՝ աշխարհի առաջատար քաղաքը Սեուլն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Հոնկոնգը, Սինգապ ուրը և Երևանը: Հատկանշական է, որ ըստ առանձին չափորոշիչների Երևանն առաջինն է մատչելիության կամ օգտագործման հարմարավետության անվանակարգում: Այս անվանակարգում Երևանն առաջ է անցել Բրատիսլավայից, Սեուլից, Տորոնտոյից և Ցյուրիխից: Քաղաքացիների ներգրավվածության անվանակարգում Երևանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով միայն Սեուլին և Սինգապուրին: Հարկ է նշել, որ ուսումնասիրությունն իրականացնող մասնագետների գնահատմամբ շատ քիչ թվով պետական կառույցներ են առաջարկում քաղաքացիների ներգրավման առցաց հնարավորություն: Բովանդակության անվանակարգում Երևանը 4-րդն է՝ Սեուլից, Տորոնտոյից և Ստոկհոլմից հետո: Գնահատողները հաշվի են առել հասանելիությունը դեպի կոնտակտային տեղեկություններ, հրապարակային փաստաթղթեր, հասանելիությունը հաշմանդամների համար, մուլտիմեդիայի նյութերը և հրատապ տեղեկատվությունը: 2009 թվականի համանուն հետազոտությանը Երևանը չի ներառվել անգամ ուսումնասիրվող հարյուրյակում, այնինչ 2012-ին արդեն Երևանն զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը: 2014-ին ուսումնասիրության գնահատողների կողմից Երևանը էլեկտրոնային կառավարման տեսանկյունից որակվել է որպես աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը:
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts