Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Համաշխարհային քաղաքականության և բիզնեսի ամենաաղմկալի սեքս-սկանդալները (լուսանկարներ)

Lifestyle
1. Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Պրոֆյումոյի կապը թեթևաբարո աղջկա հետ Մեծ Բրիտանիայում ամենամեծ քաղաքական սկանդալներից մեկի պատճառ դարձավ: 1963-ին Պրոֆյումոյին մեղադրում էին Կրիստին Կիլերի հետ արտաամուսնական կապի մեջ լինելու համար, որը տևել է 2 տարի: Սկանդալի պատճառներից մեկը նաև այն էր, որ Կիլերը միաժամանակ հանդիպում էր նաև սովետական ռազմածովային լրտես Յեվգենի Իվանովի հետ: Համայնքային պալատում իր ելույթի ժամանակ Պրոֆյումոն փորձեց հերքել իր մեղքը, սակայն արդյունքում ստիպված եղավ լքել պաշտոնը: Նրա հետ միասին հրաժարական տվեց վարչապետ Հարալդ Մակմիլանը: Կիլերին մեղավոր ճանաչեցին այլ գործով և դատապարտեցին 9 ամսվա ազատազրկման: Ստիվեն Ուորդին, ով ծանոթացրել էր Կիլերին և Պրոֆյումոյին, մեղադրեցին կավատության մեջ, և նա դատալսումների վերջին օրը ինքնասպանություն գործեց: 2. Հարի Հարտ, ԱՄՆ, Կոլորադո նահանգի սենատոր 1987 թվականին Հարի Հարտը' Կոլորադո նահանգի սենատորը, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահների թեկնածուների մեջ համարվում էր առաջատարներից մեկը: 1987 թվականի մայիսին, նախագահի թեկնածություն դնելու պատրաստակամության մասին հայտարարելուց մեկ ամիս անց, Miami Harald թերթի լրագրողները պարզեցին, որ Հարտը սիրավեպ ունի մոդել Դոնա Ռայսի հետ: Հարտի կինը պաշտոնապես հայտարարեց, որ ենթադրում է, որ ամուսնու կապը Ռայսի հետ «անմեղ» շջանակներում է եղել, սակայն հոդվածի տպագրությունից հետո նրա վարկանիշը ընկավ՝ 32 ℅-ից հասնելով 17℅: Արդեն մի քանի օր անց լուսանկարիչներին հաջողվեց նկարել Հարտին սիրուհու հետ, ով նստած էր նրա ծնկներին, իսկ հունիսի 2-ին նկարն արդեն National Enquirer-ի շապիկին էր: Հարտը ստիպված էր հանել թեկնածությունը: Այդ սկանդալից հետո նա հեռացավ քաղաքականությունից և վերադարձավ փաստաբանական գործունեության: 3. Կանաան Բանանա, Զիմբաբվեի նախկին նախագահ Զիմբաբվեի նախկին նախագահ Կանաան Բանաննաին մեղադրում էին 1997 թվականին իր տղամարդ ենթականերին բռնաբարելու մեջ: Այդ ժամանակ նա արդեն երկրի նախագահ չէր, այլ՝ տեղական կազմակերպություններից մեկի դիվանագետներից: Տասնամյա պատմություն ունեցող միջադեպը բացահայտվեց դատական գործի ընթացքում, երբ դատարանում հայտնվեց նախագահի նախկին թիկնապահը, որը սպանություն էր գործել այն բանի համար, որ իրեն կին անվանել էին: Թիկնպահը դատի ժամանակ հայտնեց, որ Բանանան պարբերաբար բռնաբարում էր իրեն: Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ դա Բանանայի նախագահության ընթացքում (1980-1987) միակ դեպք չէր: 1999 թվականին Բանանային 11 բռնաբարության դեպքի գործով մեղավոր ճանաչեցին և դատապարտեցին 10 տարի ազատազրկման: Բանանան համառորեն հերքում էր բոլոր մեղադրանքները, ասելով, որ իր դեմ հարուցված քր. գործը քաղաքական նկատառումներ ունի: 2001 թվականին նա դուրս եկավ բանտից և երկու տարի անց մահացավ քաղցկեղից: Նրա բարեկամներին արգելեված էր պաշտոնապես թաղման արարողություն անցկացնել: 4. Հարրի Ստոունսայֆեր, Boeing կազմակերպության ղեկավար Boeing կազմակերպության ղեկավար Հարրի Ստոունսայֆերը լքեց իր պաշտնը 2005 թվականի մարտին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ նրա կապը իր ենթականերից մեկի' Դեբրա Պիբոդիի հետ: Կազմակերպության ներքին հետաքննությունը պարզեց, որ ենթակայի հետ սիրավեպը տեղի է ունեցել երկկողմանի համաձայնությամբ, սակայն դա համարվում էր աշխատանքային էթիկայի խախտում: Արդյունքում' փլուզվեց Ստոունսայֆերի ընտանիքը, որը համատեղ կյանքի 50 տարվա պատմություն ուներ: 5. Յակոբ Զումա, ՀԱՀ նախագահ ՀԱՀ նախագահ Յակոբ Զումային 2005 թվականին մեղադրանք էր ներկայացվել 31-ամյա կնոջը բռնաբարելու համար, ով իր մահացած ընկերոջ դուստրն է: Այդ կինը ՄԻԱՎ-ի վարակակիր էր, և Զուման գիտեր այդ մասին: 2006-ին Յոհանեսբուրգի դատարանում Զուման արդարացվեց այն ձևակերպումով, որ սեռական հարաբերությունները տեղի են ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Սակայն այդ կինը շարունակում էր պնդել, որ իրեն բռնաբարել են: 2007 թվականին նրան քաղաքական ապաստան տվեցին Նիդեռլանդներում: Դատի ժամանակ Զուման, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային խորհրդի ղեկավարի պաշտոնը, նշեց, որ չի օգտագործել պահպանակ, չնայած որ գիտեր կնոջ հիվանդության մասին: Գործընթացը ենթարկվեց քննադատության իրավապաշտպան մարմինների կողմից, բայց Զումայի կարիերաի վրա այն ոչ մի կերպ չազդեց. 2009-ին ՀԱՀ ազգային ժողովի կողմից նա վերընտրվեց նախագահ: 6. Էլիոտ Սպիտցեր, ԱՄՆ, Նյու-Յորք նահանգի նախկին նահանգապետ Նյու-Յորք նահանգի նախկին նահանգապետը ստպված Էր 2008-ի մարտին հրաժարական տալ, երբ պարզվեց, որ նա օգտվում է էլտար մարմնավաճառների ծառայություններից, և նրանց է վճարել է ավելի քան 80.000 դոլար: Սկանդալը սաստկացավ այն պատճառով, որ Սպիտցերը հայտնի էր ֆինանսական խաբեությունների և մարմնավաճառության դեմ իր ակտիվ պայքարով: Հրաժարականից հետո Սպիտցերը փորձում է բարձրացնել իր վարկանիշը՝ նվիրելով իրեն բարեգործությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը: 7. Քվամե Կիլպատրիկ, ԱՄՆ, Դեթրոյթի քաղաքապետ Դեթրոյթի քաղաքապետ Կվամե Կիլպատրիկը հայտնվեց սկանդալի էպիկենտրոնում, երբ այդ նահանգի երկու ոստիկաններ դատի տվեցին նրան: Նրանք հանդիսանում էին Կիլպատրիկի և նրա աշխատակցուհի Կրիստինա Բիտտիի սիրավեպի վկաները, և քաղաքապետը հրաման էր տվել աշխատանքից հեռացնել ոստիկաններին: Կիլպատրիկը և Բիտտին հերքում էին իրենց մեղքը, սակայն որպես ապացույց ներկայացվեցին նրանց նամակագրությունները, որից և պարզ դարձավ, որ զույգն իսկապես նման մտադրություն ուներ: 2008 թվականի սեպտեմբերին Կիլպատրիկը մեղավոր ճանաչվեց սուտ վկայություն տալու գործով: Նա ստիպված էր հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից: 8. Անվար Իբրահիմ, Մալայզիայի նախկին փոխնախագահ 2008 թվականին Անվար Իբրահիմին՝ Մալայզիայի նախկին փոխնախագահին և ընդդիմության առաջնորդին, մեղադրեցին իր ենթականերից մեկին այլասերելու մեջ: Ներկայումս Իբրահիմովի դեմ ընթանում է դատական գործ, որը կարող է ավարտվել 5-20 տարի ազատազրկամբ: 1998 թվականին նա դատապարտվել էր 6 տարի ազատազրկման կաշառակերության մեղադրանքով: Մեղադրանքը ներկայացվեց, երբ տեղի ունեցավ միջադեպ Իբրագիմովի և Մալայզիայի վարչապետ Մատախիր Մուհամմադովի միջև, որի ընթացքում ընդդիմությունը պահանջում էր քաղաքական հեղափոխություն և ցուցերի անցկացում: 2004-ին մեղադրանքները հանվեցին: Իբրագիմովի դեմ հարուցված դատական գործը շատ վիճելի է' արդյոք առաջադրված մեղադրանքը ճիշտ էր, թե դատի հիմնական պատճառը քաղաքական գործիչների միջև եղած խնդիրներն էին: 9. Ֆերդինանդ Լուգո, Պարագվայի նախագահ Պարագվայի նախագահ Ֆերդինանդ Լուգոն քաղաքականության մեջ հանդես գալուց առաջ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս էր: Նախագահ ընտրվելուց մեկ տարի հետո' 2009-ին, միանգամից 3 կին նրան դատի տվեցին, հայտնեցին, որ նա իրենց երեխաների հայրն է: Նրանցից առաջինը ծնվել էր 2007 թվականին, երբ Լուգոն դեռ եպիսկոպոս էր: Երկրորդ կինը՝ Բենինյա Լեգիսկամոն, հայտնեց, որ Լուգոն իր որդու հայրն է, որը ծնվել էր 2002-ին: Երրորդ մեղադրանքը ներկայացվել էր քաղաքական ակտիվիստ Գորտենզիա Մորանի կողմից: Կատարված ԴՆԹ-ի անալիզը ավելի ուշ հաստատեց, որ նրա որդին ոչ մի կապ չունի Լուգոի հետ: Լուգոն ընդունեց Վիվիան Կարիլոի որդուն, երկրորդ դեպքում նա ոչ հերքեց, ոչ էլ ընդունեց հայրությունը: Սկանդալի արդյունքում Լուգոի վարկանիշն ընկավ: 10. Ջուլիան Ասանժ, Wikileaks-ի հիմնադիր Հանրահայտ պորտալ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին 2010-ին մեղադրում էին սեռական հանցագործությունների մեջ: Նույն թվականի օգոստոսին երկու կին դիմել էին Շվեդիայի ոստիկանություն' մեղադրելով Ասանժին սեռական ոտնձգություննեեր կատարելու մեջ: Ասանժը ստիպում էր նրանց զբաղվել սեքսով առանց պահպանակի: Ասանժին ձերբակալեցին Լոնդոնում, իսկ հետագայում նա ազատ արձակվեց գրավի դիմաց: 11. Մարկ Հերդ, Hewlett-Packard կազմակերպության նախագահ Hewlett-Packard կազմակերպության նախագահ Մարկ Հերդը 2010 թվականի օգոստոսի 10-ին լքեց ղեկավարի բոլոր պաշտոնները դերասանուհի Ջոդի Ֆիշերի հետ կապված սկանդալից հետո: Ֆիշերը, ով պայմանագրով աշխատում էր HP-ի կողմից կազմակերպվող կորպորատիվ միջոցառումների ժամանակ, մեղադրեց Հերդին սեռական ոտնձգությունների մեջ: Հետաքննությունը հերքեց այդ փաստը, բայց հետաքննության ժամանակ պարզվեց, որ Հերդը 2 տարվա ընթացքում կազմակերպության ֆինանսական հաշիվներով կազմակերպել է շքեղ ընթրիքներ, Ֆիշերի ուղեկցությամբ ճանապարհորդություններ: Աշխատանքային ստանդարտների լուրջ խախտումների մեղադրանքով Հերդը ստիպված էր լքել պաշտոնը: Նա լքեց կազմակերպությունը, խայտառակված, բայց ստացավ մեծ պարգևատրում՝ 12.2 մլն դոլար' գումարած բաժնետոմսեր' 34.6 մլն արժեքով: Արդեն 2011 թվականի սեպտեմբերին նա զբաղեցրեց Oracle-ի ընկերության համանախագահի պաշտոնը: HP-ի բաժնետերերը դատի տվեցին Հերդին: Նրանք հայտնեցին, որ սկանդալի հետևանքով և HP-ից Հերդի Oracle տեղափոխվելու արդյունքում Hewlett-Packard-ը կորցրեց 9 մլրդ-ի շուկայական կապիտալ: Գործն ավարտվեց հաշտությամբ: 12. Սիլվիո Բերլուսկոնի, Իտալիայի վարչապետ 2011 թվականի հունվարից Միլանի դատախազությունը վարում էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հանդեպ հարուցված գործը: Նրան մեղադրանք էր առաջադրվել անչափահաս մարմնավաճառ Կարիմա էլ-Մարուգի հետ սեռական հարաբերություն ունենալու պատճառով: Մարուգին հայտնի էր որպես Ռուբի և այն 33 կանանցից էր, ովքեր մասնակցել էին Բերլուսկոնիի վիլլայում անցկացվող սեքս-երեկույթին: Դատախազությունը փորձում էր պատասխանատվության ենթարկել երեք կանանց, ովքեր կազմակերպել էին այդ երեկույթները: Բերլուսկոնին ընդունեց, որ նվիրել է Ռուբիին 45000 եվրո, որ նա ստեղծի իր սեփական գեղեցկության կենտրոնը, սակայն հերքում էր, որ նրա հետ ունեցել է սեռական հարաբերություններ: Բերլուսկոնիի խոսքերով' նա փող է նվիրել Ռուբիին, որպեսզի փրկի մարմանավաճառությունից, քանի որ իրեն հուզել է նրա պատմությունը: Իտալիայի վարչապետն առաջին անգամը չէ որ հայտնվում է սեքս-սկանդալի կիզակետում: 2009-ի մարտին նրա երկրորդ կինը' Վերոնիկա Լարիոն, հայտարարեց, որ բաժանվում է այն բանից հետո, երբ հրապարակվեցին ամուսնու և 18-ամյա մոդել Նաոմի Լետիցկեի հետ նկարները: Բացի այդ, նա բաց նամակ էր գրել, որտեղ բողոքում էր, որ Բերլուսկոնին ԵՄ պառլամենտի' 2009-ի ընտրություններին իր կուսակցության կողմից մեծ թվով այնպիսի թեկնածուների էր ներկայացրել է, որոնք քաղաքական գործունեություն իրականացնելու փորձ ընդհանրապես չունեին: 2011-ի ապրիլի սկանդալից հետո Բերլուսկոնիի վարկանիշն ընկավ մինչև ռեկորդային 31℅-ով:
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia