Քիմ Քարդաշյանը, ինչպես պարզվում է, դեմ չէ ինքն իրեն ծաղրել՝ տվյալ դեպքում իր կիրքը Instagram-ում սեփական լուսանկարների մասին է, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով spletnik.ru-ին:
Ռեալիթի շոուի աստղը նկարահանվել է բջջային T-Mobile օպերատորի գովազում, որը հեռարձակվելու է Super Bowl-ի խաղի ժամանակ:
Սոցիալական հոլովակում Քիմը նախազգուշացնում է հանդիսականին՝ ամեն ամիս ինտերնետ-թրաֆիկի միլիոնավոր գիգաբայթեր մնում են չօգտագործված: Իսկ դրանց շնորհիվ օգտատերերը կկարողանային տեսնել այնքան հետաքրքիր բաներ, օրինակ՝ դիմահարդարվող Քիմի լուսանկարը կամ Քիմի նոր զգեստները ....
Արդյունքում՝ Քարդաշյանը խորհուրդ է տալիս օգտատերերին անցում կատարել նոր տարիֆի, որը թույլ է տալիս օգտագործել մնացած թրաֆիկը, այսինքն՝ ստանալ հնարավորություն հիանալ Քիմով ավելի հաճախ: