Yerevan, 11.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցը

Ստրասբուրգում արդեն 3-րդ օրն է իր աշխատանքներն է շարունակում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Թեև նստաշրջանի օրակարգում ընդգրկված չեն Հայաստանին առնչվող սկզբունքային հարցեր, այդուամենայնիվ, մեր պատվիրակներն ակտիվորեն մասնակցում են քննարկումներին և օգտագործում յուրաքանչյուր առիթ' բարձրացնելու Հայաստանի համար օրակարգային խնդիրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայկական պատվիրակության անդամներ' Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Մհեր Շահգելդյանն ու պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն'օգտվելով ազատ քննարկման ձևաչափում իրենց տրամադրված ելույթի իրավունքից, անդրադարձել են Հայոց ցեղասպանության խնդրին: ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը, որը ժամանակի սղությամբ պայմանավորված թեև չի հնչեցվել, բայց գրավոր կերպով Վեհաժողովին է ներկայացվել' ուշադրություն հրավիրելով ցեղասպանության 100-րդ տարելիցի, Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից պատմության հետ առերեսվելու ցանկության բացակայության, թուրքական դիվանագիտության պատմական զեղծարարության և դրանից բխող մտահոգությունների շուրջ: Իր ելույթում Նաղդալյանը մասնավորապես նշել է. «2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, բայց 100 տարին բավարար ժամանակ չի եղել, որպեսզի Թուրքիան կարողանա ճանաչել ու առերեսվել իր պատմության հետ, պաշտոնապես ընդունի իր պատմության այդ էջը ու իրականությանն ադեկվատ գնահատական տա: Անգամ այն դեպքում, որ ցեղասպանության կազմակերպիչներին առաջինը դատել ու դատապարտել է թուրքական ռազմական դատարանը 1919 թվականին: Սխալվում են բոլոր նրանք, ովքեր հայերիս ցեղասպանությունը համարում են հայկական խնդիր: Մարդկության դեմ գործված որևէ ոճիր ոչ միայն վաղեմության ժամկետ չունի, այլև վերաբերում է ողջ մարդկությանը: 100 տարի շարունակ ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ձգտող հայերը անձնական խնդիր չեն լուծում: 2015-ը ոչ թե հայերիս, այլև ամբողջ աշխարհի համար հստակ սահմանագիծ է՝ մի կողմում նրանք են, ովքեր կարևորում են ճշմարտությունն ու համամարդկային արժեքները, ապրելու բնական իրավունքը, որ ամրագրված է մարդու իրավունքների կոնվենցիայում, ովքեր խնդիր ունեն կանխել մարդկության դեմ գործվող հնարավոր այլ ոճիրները: Մյուս կող մում նրանք են, ովքեր գիտեն ու գիտակցում են և’ ճշմարտությունը, և’ պատմական իրադարձությունների անշրջելիության փաստը, բայց առաջնորդվում են օրվա քաղաքականությամբ, քաղաքական բարեհարմարությամբ ու խուսափում են հարաբերությունները վտանգել ժամանակակից Թուրքիայի հետ: Իրավունք ունե՞նք մենք ակնկալել, որ ցեղասպանության 100-ամյա տարելիցը Թուրքիայի Հանրապետությունում կարող է սեփական պատմության ընդունման հարցում փոփոխություններ բերել: Եվ այո, և ոչ: Այո, որովհետև ժամանակակից Թուրքիան մեծ ու հզոր պետություն է, որի քաղաքացիները հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո սկսել են իրենք իրենց հարցեր տալ ու որոնել այդ հարցերի պատասխանները ոչ պաշտոնական պատմության ու գաղափարախոսության մեջ, որովհետև ժամանակի մեջ ավելանում է Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուկի նման մտածողների թիվը: Ոչ, որովհետև Թուրքիայի կառավարողները շարունակում են հերքել ցեղասպանության փաստը, նրանց շարունակում է առաջնորդել վախը և այն գիտակցությունը, որ սեփական ոճիրն ընդունելը թուլության նշան է: 2014-ի օգոստոսին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Թուրքիայի նախագահին հանձնեց 2015-ի ապրիլի 24-ին Երևանում լինելու ու ցեղասպանության զոհերի հիշատակը միասին հարգելու՝ ՀՀ նախագահի հրավերը: Վեց ամիս թուրքական դիվանագիտությունը պատասխան էր որոնում և գտավ ևս մեկ պատմական զեղծարարության՝ Գալիպոլիի ճակատամարտի ժամկետները կեղծելու ճանապարհով: Օրացույցի հետ խնդիրները, սակայն, ոչինչ են՝ համեմատած թուրքական դիվանագիտության հերթական խորամանկության հետ՝ թույլ չտալ, որ ապրիլի 24-ին Երևան գան ու ցեղասպանության զոհերին հարգանքի իրենց տուրքը մատուցեն այլ պետությունների ղեկավարները: Ինչպես նախագահ Էրդողանին իր պատասխան նամակում նշեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»»:
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri