Շոփինգը ոչ միայն հերթական իրի ձեռքբերումն է: Ոմանց համար դա արվեստ է, մյուսների համար՝ որս, երրորդների համար՝ հոգեթերապիա: Ինչ էլ որ լինի, գնումներ կատարելիս մենք հաճախ բախվում ենք նույն սխալներին, որոնցից խուսափելով մենք վերջնական արդյունքում ավելի շատ հաճույք կստանանք, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով Elle-ին: Elle-ը ներկայացնում է գնումներ կատարելիս 10 ամենատարածված սխալները, որոնք աղջիկները թույլ են տալիս խանութներում: 1. Դուք գնում եք իրեր շատ տարբեր խանութներից:
Դուք մի ամբողջ օր եք հատկացնում գնումներին ու փորձում եք որքան հնարավոր է շատ բաժիններ մտնել: Որպես օրենք՝ ոճային մարդիկ ընտրում են մի քանի ապրանքանիշ, որոնք նրանց իսկապես դուր են գալիս: Հնարավոր է՝ դա ձեզ մի փոքր ձանձրալի թվա, սակայն դրանք իրար հետ ավելի լավ են համադրվում:
2. Դուք չափազանց մեծ գումար եք ծախսում բազային իրերի վրա:3. Դուք բավականաչափ լավ չեք յուրացրել դեմոկրատական բրենդները:
Հասանելի ժամանակակից ապրանքանիշները ունեն զարմանալի հատկություն՝ վայրկենապես յուրացնել նորաձևության միտումները՝ դրանք ներկայացնելուվ իրենց հավաքածուներում:
4.Դուք գնում եք իրար հետ չհամադրվող իրեր:5. Դուք գնում եք մոդելներ, որոնք ձեզ չեն սազում միայն նրա համար, որ դրանք թրենդի մեջ են:6.Դուք խնայում եք ձեր կազմվածքին սազող իրերի վրա:
Մոռացեք կարծրատիպերի մասին՝ իդեալական նստող իրը ավելի լավ տեսք ունի:
7. Դուք խնայում եք պայուսակների վրա ու չափազանց մեծ գումար եք ծախսում կոշիկների վրա;
Պայուսակներն ու կոշիկները բոլոր կանանց գլխավոր նորաձև ֆետիշներն են, սակայն որպես օրենք աղջիկները պատրաստ են ավելի մեծ գումար ծախսել հենց կոշիկ գնելու վրա: Սակայն որքան շքեղ էլ որ լինի կոշիկը, այն ավելի արագ է մաշվում, քան պայուսակը, որը կարող է մի քանի սեզոն ծառայել:
8. Դուք գնում եք բազմաթիվ էժան զարդեր՝ 1 թանկ զարդի փոխարեն:
Բիժուտերիան լավ բան է, սակայն միայն թանկ զարդերը կարող են իսկապես ավելացնել ձեր հմայքը:
9. Դուք կարծում եք, որ գոտին պետք է նպատակային ու ֆունկցիոնալ լինի:
Սակայն գոտին իրականում ավելի շատ աքսեսուար է:
10. Դուք փորձում եք հագնվել բացառապես ձեր կազմվածքին համապատասխան