Esem.am-ը գրում է.
«Բարև, ԵՍ եմ.. »-ի հունվարյան համարում, Բանակի տոնին նվիրված, անդրադարձել էինք ծառայած հայտնիներին: Շարունակում ենք ներկայացնել նրանց, ովքեր չեն խուսափել զինծառայությունից: Ճանաչիր քո անվտանգությունը, խաղաղությունն ապահոված հայտնիներին:
ԴավիթՄարդյան. «Համարումեմ, որերեքօրեմլիարժեքծառայել»
«Հարազատ թշնամի» սերիալում նկարահանվող Դավիթ Մարդյանը 18 տարեկանում է զորակոչվել բանակ: Ըստ Դավթի` մինչև բանակ գնալը սովորել է Եվրոպական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, սակայն որոշել է կիսատ թողնել ուսումն ու ուսանել Թատերական ինստիտուտի զրո կուրսում` հետագայում այդ բուհ ընդունվելու համար: ՙԲայց երկու միավորի պատճառով չընդունվեցի Թատերական ու գնացի բանակ»,- ասաց Դավիթը և անկեղծորեն խոստովանեց, որ մինչև բանակ գնալը մշտապես մտածել է բանակում չծառայելու մասին: «Սակայն մի անգամ զրուցեցի պատերազմում կռված մի մարդու հետ, ով նշեց, որ յուրաքանչյուր տղա պետք է ծառայի ու իր պարտքը հանձնի հայրենիքի նկատմամբ»,- ավելացրեց նա:
Մինչև զինվոր դառնալը Դավիթը կարծել է, որ բանակում ծառայելը երկու տարի հետ է գցում կյանքից, սակայն ծառայությունից հետո միանգամայն այլ կարծիքի է: «Այժմ կարող եմ ասել, որ բանակում ծառայելը ինձ շատ բան է տվել. նախ` այն տղային ինքնուրույնություն է տալիս: Ավելին` տղամարդկային ես դառնում, պատասխանատու ինքդ քո և հայրենիքիդ հանդեպ»,- նշեց դերասանը, ում խոսքերով` բանակն իրեն լավ կրակելու հմտություն և ընկերներ է տվել:
2008-2010 թթ. Կարմիրում ծառայած Դավիթը բանակային տպավորված օրերի մասին խոսելիս նշեց. «Ամենահետաքրքիրը եղել են այն երեք օրերը, որոնց ընթացքում սահմանում եմ եղել: Կարծես այդ երեք օրն եմ լիարժեք ծառայել, երբ կանգնած եմ եղել գյուլի բերան: Այդ ժամանակ հասկանում ես, որ ամեն վայրկյանը կարող է վերջինը լինել: Այդ պահին հարազատ ընկեր են դառնում նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ գուցե կոնֆլիկտ ես ունեցել զորամասում, նրանց թվում նաև` հրամանատարները»:
Դերասանը չմոռացավ բարի ծառայություն մաղթել բոլոր զինծառայողներին և ավելացրեց. «Ամեն անգամ բանակում տեղի ունեցող ինչ-որ դեպք լսելիս մեծ ցավ եմ ապրում. կարծում եմ` այժմ չհայտարարված պատերազմի մեջ ենք: Ցանկանում եմ, որ բոլոր զինծառայողներն իրենց տանից բանակ զորակոչվեն ու իրենց տուն էլ վերադառնան»:
ՆարեկՀայկազյան. «Բանակումշատչարաճճիություններեմարել»
Սունդուկյան թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը ևս ուսումն ավարտելուց հետո է բանակ զորակոչվել: Նա 21 տարեկանում ավարտել է Թատերականի դերասանական բաժինն ու ծառայության մեկնել Նուբարաշեն: Նարեկի համոզմամբ` բանակում ծառայելը համբերություն, պատասխանատվություն է տալիս: «Բանակը կոփում է տղային ու ավելի տղամարդ է դարձնում»,- շեշտեց նա:
Բանակում ծառայելու մասին խոսելիս նա անկեղծ նշեց, որ այդ ժամանակ արդեն սիրահարված էր ներկայիս կնոջը, դրա համար էլ չէր ցանկանում երկու տարի հեռու լինել նրանից: Սակայն ծառայությունը չի խանգարել սիրահարներին հանդիպել: «Ծովինարը հաճախ էր զորամաս գալիս, ես էլ էի գնում. մեկ-մեկ էլ թաքուն էի դուրս գալիս. բանակում շատ չարաճճիություններ եմ արել: Այնուհետև հոսպիտալում հայտնվեցի, և այդ ժամանակ ամեն օր էինք հանդիպում,- պատմեց դերասանը` հիշելով նաև, որ բանակում հացի խմորից սրտիկներ ու վարդեր էր պատրաստում սիրելիի համար: – Մի անգամ էլ երկու մետրանոց մեծ վարդ էի սարքել, որը Ծովինարը մինչ օրս պահում է»:
Ըստ Նարեկի` իր ծառայության տարիները (2005-2007թթ.) տարբերվում են ներկայից: «Կարծում եմ` այժմ ավելի խելացի ու լուրջ ծառայություն կա բանակում: Պատճառն այն է, որ այժմյան երիտասարդներն ավելի լուրջ ու ինքնահաստատված են բանակ գնում»,- ավելացրեց Նարեկը, ով ծառայողական ընկերների հետ հիմնականում հանդիպում է ծննդյան տոներին:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: