
Դեն Բիլզերայնը, ով շատերին հայտնի է որպես «King of Instagram», իր ավելի քան 6 միլիոն հետևորդներով հանդիսանում է համացանցի ամենահետաքրքիր կերպարներից մեկը։ Պոկերի 34-ամյա աստղը համացանցում հանդես է գալիս, որպես ալֆա-արու աստվածություն։ Նրա կյանքը վավերագրված է լուսանկարներում, որտեղ մշտապես կարելի է գտնել արագընթաց մեքենաներ, փող, զենք ու կրքոտ կանանց։
Բիլզերայնի խենթությունը աչք է ծակում նրա էջերը դիտելիս։ Օրինակ՝ վերջերս, երբ նա իր տան տանիքից մի պոռնոաստղի նետել էր լողավազանի մեջ, բայց դա նրա մոտ այդքան էլ հաջող չէր ստացվել ու պոռնոաստղը վնասել էր իր ոտքը, վերջինիս փաստաբանը դատի էր տվել Բիլզերիանին, Բիլզերյանը հակիրճ պատասխանել էր փաստաբանին. «Ձեր փաստերը, ինչպես նաև ձեր հաճախորդը, թռչել չեն կարողանում»։

Բիլզերյանն ակտիվ է ոչ միայն ինստագրամում։
«Իմ ամենամեծ վախ կայանում է նրանում, որ ինչ որ մեկը կարող է ներթափանցել իմ տուն ու ես չեմ կարողանա կողմնորոշվել, թե կոնկրետ որ զենքովս կրակեմ նրան», – մի անգամ գրել է նա։
GQ ամսագրին տված հարցազրույցում Բիլզերյանը խոստովանել է, որ իր կյանքի վաղ էտապում, նա միայնակ էր ու սթրեսսերով բեռնված։ Ամսագիրը նշում է, որ Բիլզերյանի վաղ կյանքը ավելի շուտ հիշեցնում է Մարվելի կոմիքսների ինչ որ կերպարի կյանք, քան իրական մարդու կենսագրություն։
Բիլզերյանը մեծացել է Ֆլորիդայի Տամպա քաղաքում՝ 11 ննջարան ունեցող մի առանձնատանը, որը Բուկինհեմյան պալատի կես չափին էր ու ուներ սեփական բասկետբոլի դաշտ, լողավազան, արհեստական ջրվեժ ու արհեստական փոքրիկ հրաբխային սար։ Նրա հայրը, ով Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներից էր, ռոբոտաշինական ընկերություն ուներ և բազմաթիվ այլ ընկերություններում ներդրումներ։ Դենի ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում ինքը՝ Դենն, ունեն IQ-ի հանճարին հարիր մակարդակ։

«Ես շատ ուշադրություն չէի ստանում ընտանիքում, երբ փոքր է։ Կարծում եմ դրա համար էլ ես հիմա այսպիսի «փայլուն խենթ եմ»», – խոստովանել է Բիլզերյանը։
Բիլզերյանի հայրը հետագայում հայտնվեց բանտում՝ հարկերից խուսաբելու ու մեքենայությունների համար Դենի կյանքն ավելի բարդացավ։ Մի անգամ Բիլզերյանը եկավ դպրոց՝ իր հոր Մ16 ինքնաձիգով։ Ինքը՝ Դենը, պնդում է, որ նա պարզապես հիանում էր դրանով, քանի որ այն իր հետ բերել էր հայրը՝ Վյետնամական պատերազմից ու նա պարզապես ցույց էր տալիս այն իր ընկերներին, բայց դպրոցի ղեկավարությանն ու պաշտոնատար անձնաց դա ամենևին դուր չեկավ ու Դենը ոչ միայն ստիպված էր դուրս գալ դպրոցից, այլև ընդմիշտ լքել Յուտա նահանգը։

Շարունակությունը՝
այստեղ: