Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հայ ժողովուրդը չէր սպասում, որ Ցեղասպանությունը ժխտողն ապահով հանգրվան կունենա ՄԻԵԴ-ում». Գևորգ Կոստանյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ավարտվել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով լսումները: Դատավարությանը ծավալուն ելույթ է ունեցել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ ՀՀ գլխավոր դատախազի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Պարո՛ն նախագահող, հարգելի դատավորներ, պատիվ ունեմ դիմել Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ: Ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունը նախաձեռնեց հայ ժողովրդի լայնածավալ ու համակարգված ոչնչացումը: Այս տարի ապրիլի 24-ը առանձնահատուկ նշանակություն ունի. այդ օրը նշվում է ոճրագործության հարյուրամյակը. բայց ոչ այն պատճառով, որ կոտորածներն ու աքսորները տեղի են ունեցել միայն այդ օրը: Ոչ, դրանք տևել են 25 տարուց ավելի՝ 1895-1923թթ.: Բայց 1915 թվականի այդ օրը նախապես պլանավորված և ցինիկ կերպով թուրքական իշխանությունները հավաքեցին բոլոր հայ մտավորականներին՝ հարյուրավոր գրողների, երգահանների, արվեստագետների, համայնքային ղեկավարների և սպանեցին նրանց: Հայ տղամարդիկ, որոնցից շատերն, ի դեպ, ծառայում էին օսմանյան բանակում, սրի քաշվեցին: Կանայք, երեխաներն ու ծերերը ուղարկվեցին անապատ՝ մահվան քայլերթի, որտեղ նրանք սովի մատնվեցին, խոշտանգվեցին, բռնաբարվեցին և սպանվեցին: Կանխամտածված կերպով ոչնչացվեց հայ բնակչության կեսից ավելին: Այս հիշողության կսկիծը շարունակում է ապրել հայերի սրտերում ու մտքերում: Նրանք, ում հաջողվեց փրկվել, հաճախ նախանձում էին մահացածներին՝ տեսնելով այն ինչ կատարվում է: Նրանք զրկվեցին ամեն ինչից՝ ընտանիքից, սեփականությունից, մշակութային և հոգևոր ժառանգությունից: Նրանք, ում հաջողվեց խուսափել տեղահանությունից, նախանձում էին հեռացածներին, քանի որ իրենք կորցրեցին ավելին՝ զրկվեցին հայկական ինքնությունից՝ տասնյակ տարիներ ապրելով վախով, որ կարող է բացահայտվել իրենց հայ լինելը: Ապրեցին փոխված անուններով, բռնի ուժով փոխված հավ ատքով՝ իրար գաղտնի զգուշացնելով չբարձրաձայնել հայերեն խոսքը, որ կարողացել էին պահպանել: Հայ ժողովուրդը փրկվեց և հաղթահարեց. մենք երբեք չենք խնդրել այս դատարանին խոսել տանջանքների մասին, որոնց ականատես են եղել ոչ միայն անհատները, այլև համայնքներն ու ողջ ազգը: Բայց հայ ժողովուրդը չէր էլ սպասում, որ հարյուրամյակի նախաշեմին կհայտնվի այս դատարանում՝ փորձելով պաշտպանել սեփական պատմությունը կույր ժխտողականությունից, չէր սպասում, որ այս դատարանը երբևէ հնարավորություն կընձեռի ժխտողականներին ապահով հանգրվան ունենալ իրենց հայտարարությունների համար, որոնք արդեն այսօր օգտագործվում են պատմությունը խեղաթյուրելու քարոզչական նպատակներով: Որպես ներգրավված կողմ, Հայաստանի դերն է մատնանշել այն ճշգրիտ սկզբունքները, որոնցով պետք է լուծվի այս գործը, ինչպես նաև ընդգծել այն սխալները, որ տեղ են գտել ստորին պալատի վճռում: Կարևոր է ոչ այնքան դատարանի հետևությունը, որքան դատարանին ներկայացված փաստերի անճշտությունը, իրավական և տրամաբանական սխալները, որոնք բարենպաստ պայմաններ ստեղծեցին ցեղասպանությունը ժխտողների համար ողջ աշխարհում: Մենք այստեղ ենք ապահովելու նման սխալների կրկնության բացառումը մի դատարանի կողմից, որ հանդես է գալիս հանուն մարդու իրավունքների: Թույլ տվեք ներկայացնել պարոն Ջեֆրի Ռոբերտսոնին և տիկին Ամալ Քլունիին, ովքեր կշարունակեն ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը»: Թուրք ազգայնական գործիչ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներն ավարտվել են հունվարի 28-ի ցերեկը: Նախատեսվում է, որ դատարանը վճիռ կկայացնի 6-8 ամսվա ընթացքում:
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts