Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը այն կանանցից է, որ չի ամաչում իր զգացմունքներն ի ցույց դնելուց, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով viva.ua-ին:
Իր ամուսնու՝ Բենջի Մեդդենի հետ գնալով «Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային խաղին, 42-ամյա դերասանուհին հնարավորություն տվեց մարդկանց ականատես լինել իր ու ամուսնու հրապարակային համբույրին: Ինչպես սովորաբար լինում է բասկետբոլային խաղերի ժամանակ, համբույրը ցուցադրել են Staples Center-ի հսկայական էկրանին:
Ամբողջ խաղի ժամանակ սիրահարները հիանալի տրամադրություն են ունեցել՝ ծիծաղել են, գրկախառնվել ու երկրպագել իրենց թիմին: