Deutsche Welle-ն գրում է, որ երեկ մեկնարկեց Վենետիկի միջազգային 71-րդ կինոփառատոնը մեքսիկացի ռեժիսոր Ալեհանդրո Գոնսալես Ինյարիտուի "Birdman" ժապավենի ցուցադրությամբ, որտեղ նկարահանվել են այնպիսի հանրաճանաչ կինոդերասաններ, ինչպիսիք են Մայքլ Քիթոնը, Էդվարդ Նորտոնը, Նաումի Ուոտսը: Ամենահին կինոփառատոնի մրցութային տեղերի համար ներկայացված են 20 ֆիլմեր, որոնք էլ կհավակնեն “Ոսկե առյուծին”: