Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մտածում էի եկող սերնդի մասին, կարծում եմ՝ ստացվել է. Արթուր Մեսչյանը՝ Կոմիտասի թանգարան-ինտիտուտի մասին

Հայ երաժշտական մշակույթի երախտավոր Կոմիտասի ժառանգությունն ու իրերը մշտական բնակության հասցե ունեն' նորաստեղծ Կոմիտասի թանգարան-ինտիտուտ: Պատմական նշանակություն ունեցող մշակութային օջախն այլևս երազանք չէ, այլ՝ իրողություն: 135 ցուցանմուշ ամփոփող թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց հունվարի 29-ին: Մեծ կարևորություն ունեցող կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրությունների հնարավորություն: Անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, համերգային դահլիճը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը: Թանգարան-ինստիտուտը լինելու է լուրջ գիտահետազոտական կենտրոն: Այն իրականացնելու է ուսումնասիրություններ, հանրահռչակելու է Կոմիտասի երաժշտությունը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համոզմամբ՝ դժվար էր պատկերացնել, որ ականատես կդառնանք կարևորագույն իրադարձությանը: «Շատ անարդարացի էր, որ Կոմիտասը մինչև այժմ չուներ թանգարան… Պուրակները, փողոցները, երաժշտական խմբերը, պարային համույթները կրում են Կոմիտասի անունը, տեղադրվել են հուշարձաններ, կիսանդրիներ, բայց, այնուհանդերձ, Կոմիտասը Հայաստանում իր հասցեն պետք է ունենար: Այս թանգարանն ամփոփում է մեր բոլոր իղձերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հասմիկ Պողոսյանը: Մշակույթի նախարարը հույս հայտնեց, որ թանգարանը կբացահայտի Կոմիտասի անհայտ կողմերը: «Վստահ եմ, որ բացումից հետո մարդիկ տարբեր նյութեր կբերեն և կզետեղեն այս օջախում, որն այսուհետև կարևորագույն մի վայր է, որտեղ մենք հանդիպելու ենք, մտորելու և խոսելու ոչ միայն երաժշտության մասին, այլև այլ նախաձեռնությունների շուրջ: Մեր ցուցասրահներում առկա են ցուցանմուշներ Գրականության և արվեստի թանգարանից և Հայաստանի ազգային պատկերասրահից»,- հավելեց նախարարը: Նախագծի հեղինակ և ճարտարապետ Արթուր Մեսչյանը հույս ունի, որ կառույցը կծառայի իր նպատակին: «Հուսով եմ, որ Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը կբերի որոշակի որակական փոփոխություններ մեր մտածողության և մշակութային զգացողության մեջ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանեն մարդիկ, ովքեր թանգարանում են: Թանգարանը մարդիկ են, միայն կառույցը չէ: Ճարտարապետությունն իր տեղն ունի, բայց թանգարանը մարդիկ են, այն միջավայրն է ու օդը, որի մեջ պետք է դաստիարակվեն մեր երեխաները: Գլխավորապես մտածում էի եկող սերնդի մասին, կարծում եմ՝ ստացվել է: Ես Կոմիտաս վարդապետի նկատմամբ ազնիվ եմ եղել»,- նշեց Արթուր Մեսչյանը: Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը մեծ պատասխանատվություն է զգում, քանի որ ղեկավարելու է այս պատմական կառույցը: «Ինչպես յուրաքանչյուր հայ, այնպես էլ ես այսօր հպարտ և ուրախ եմ, քանի որ այսօր ստեղծվել է մի կառույց, որը շատ սպասված է եղել ամբողջ հայ ժողովրդի համար: Մենք ունենալու ենք մշակութային օջախ, որով հպարտանալու ենք: Կառույցն իրականացնելու է կրթական, գիտահետազոտական, համերգային գործունեություն»,- ընդգծեց նա: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանի համոզմամբ՝ Կոմիտասը մեր մշակութային կյանքում ամենուր է: «Որպես կոմպոզիտոր նա մշտապես ներկա է եղել մեր կոլեկտիվների երգացանկում, բայց իր անվան հետ կապված վայր չկար: Թանգարանի ստեղծումը Կոմիտասի անունը հասցեական դարձնելն էր»,- նշեց երաժշտագետը:
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts