Բիբլիական Սառան աստվածային միջամտության օգնությամբ որդի ծննդաբերեց՝ լինելով 90 տարեկան: Տեսնելով ժամանակակից բժշկության հաջողությունները՝ նման տարիքը ծննդաբերության համար գերբնական բան չի թվում, թեև դեռ անհասանելի է, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով topmira.com-ին:
ԱՄՆ-ում, օրինակ՝ 1997-1999թթ. 539 ծննդկան եղել է 50 տարեկանից մեծ, իսկ 194-ը՝ 55-ից մեծ: Ուշ ծննդաբերության դեպքերի մեծամասնությունը եղել է արհեսատական բեղմնավորման ճանապարհով:
Սակայն պատմության մեջ քիչ չեն կանաք, որոնք երեխա են ծննդաբերել 50 տարեկանից հետո՝ բեղմնավորված բնական եղանակով:
Orer.am-ը ներկայացնում է մարդկության պատմության մեջ ամենահայտնի 19 ծեր ծննդկաններին, որոնք երեխաներ են ունեցել՝ բեղմնավորված բնական ճանապարհով: 19-րդ հորիզոնական.Georgia Bitzis Pooley-ը հույն ներգաղթյալ էր Չիկագոյից, նա 1899թ. 50 տարեկանում:
18-րդ հորիզոնական. Morgan Zantua. 51-ամյա ամերիկուհին պատահաբար պարզեց, որ գտնվում է հղիության 5-րդ ամսում: 2001թ. նա աղջիկ լույս աշխարհ բերեց:
17-րդ հորիզոնական. Adrienne Barbeau-ն ամերիկացի դերասանուհի է, ով 1997թ. 51 տարեկանում երեխա ունեցավ:
16-րդ հորիզոնական. Catherine Colonges-ը 52 տարեկանում 2011թ. եռյակ ունեցավ:
15-րդ հորիզոնական. Լյուդմիլա Բելյավսկայա. 52 տարեկանում 2003թ. դուստր պարգևեց ամուսնուն՝ դերասան Ալեքսանդր Բելյավսկուն
14-րդ հորիզոնական. անգլուհի Debbie Hughes-ը, 53 տարեկանում իր համար անսպասելի որդի ունեցավ:
Debbie Hughes-ը ամուսնու ու որդու հետ13-րդ հորիզոնական. ամերիկուհի Lucy Gauss Kenney-ը 1880թ. 53 տարեկանում երեխա լույս աշխարհ բերեց:
12-րդ հորիզոնական. Բրազիլուհի Սոլանժ Կոուտուն 2011թ. 54 տարեկանում երեխա ունեցավ:
Սոլանժ Կոուտուն որդու ու ամուսնու հետ11-րդ հորիզոնական. 2009թ. Իսրայելի 54-ամյա բնակչուհին երեխա ունեցավ իր 71-ամյա ամուսնուց, որը առաջին անգամ հայրացավ:
10-րդ հորիզոնական. ամերիկուհի Aracelia Garcia-ն 2000թ. Բժիշկներին ապշեցրեց նրանով, որ բեղմնավորվեց առանց հորմոնալ դեղամիջոցների ու կեսարյան հատմամբ լույս աշխարհ բերեց եռյակ:
9-րդ հորիզոնական. անգլուհի Էլիզաբեթ Գրինհիլը 1669թ. 54 տարեկանում ունեցավ իր 39-րդ երեխային: Նա ընդհանուր առմամբ ծննդաբերել է 38 անգամ: Նրա բոլոր երեխաներն էլ ողջ են մնացել: Նա համարվում է մարդկության պատմության մեջ ամենաբեղմնավոր մայրերից մեկը:
8-րդ հորիզոնական. անգլուհի Kathleen Campbell-ը 1987թ. որդի ունեցավ 55 տարեկանում:
7-րդ հորիզոնական. չիլիացի Leontina Albina-ն երեխա լույս աշխարհ բերեց 1981թ. 55 տարեկանում:
6-րդ հորիզոնական. ռուս Ռայիսա Ահմադեևան Ուլյանովսկից 2008թ. կեսարյան հատմամբ ունեցավ իր առաջնեկին 56 տարեկանում: Տղան ծնվելիս կշռում էր 2,6 կգ:
5-րդ հորիզոնական. ուկրաինուհին, ում անունը հայտնի չէ, 2008թ. 57 տարեկանում որդի ծննդաբերեց: Երեխան կնոջ 4-րդ երեխան էր:
4-րդ հորիզոնական.ռուս Նատալյա Սուրկովան Ռուսաստանի ամենածեր մայրն է: 1996թ. 57-ամյա կինը, ով արդեն 2 երեխա ուներ, դուստր լույս աշխարհ բերեց: Ծնվելիս աղջիկը կշռում էր 3,45 կգ:
Նատալյա Սուրկովան դստեր հետ3-րդ հորիզոնական. ամերիկուհի Ruth Kistler-ը 1956թ. 57 տարեկանում աղջիկ ծննդաբերեց:
2-րդ հորիզոնական. Dawn Brooke-ը 1997թ. 59 տարեկանում կեսարյան հատմամբ որդի լույս աշխարհ բերեց:1-ին հորիզոնական. Պատմության մեջ ամենածեր ծննդկանը վալլիացի Ellen Ellis-ն է, որը 1776թ. ծննդաբերեց իր 13-րդ երեխային 72 տարեկանում: Ցավոք, երեխան մահացած ծնվեց: