ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին Նովոսիբիրսկից երգչուհի Մաշանիի տեսահոլովակը՝ «Իմ Պուտինը (Ռուաստան-Ուկրաինա)», մեկ օրում մոտ 12.000 դիտում է ունեցել YouTube կայքում, գրում է Газета-ն։
Տեսահոլովակում Մաշանին քայլում է դաշտում ռուսական դրոշի գույներով հագուստով։ Երգչուհին ներկայանում է նաև փակ տարածքում՝ Ուկրաինայի դրոշի գույներով զգեստով։
29-ամյա երգչուհու խոսքով՝ նման տեսահոլովակ նկարահանելու համար իրեն ոգեշնչել է ցանկությունը՝ ցույց տալ, որ Ռուսաստանը և Ուկրաինան եղբայրական ժողովուրդներ են, որոնք պետք է օգնեն միմյանց։