Ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր՝ «Լռություն» ֆիլմի նկարահանման ժամանակ Թայվանում մարդ է մահացել ողբերգական կերպով, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով spletnik.ru-ին: Ինչպես հաղորդվում է, դերասանական կազմի անդամները՝ Լիամ Նիսոնը, Էնդրյու Հարֆիլդն ու Ադամ Դրայվերը, ներգրավված չեն եղել դեպքի մեջ:«Այսօր սարսափելի բան է տեղի ունեցել: Մենք Թայվանում նկարահանում էինք մեր նոր «Լռություն» ֆիլմը: Պարզվում է՝ դելորացիաներն այդքան էլ ամուր չէին ու անվտանգ, այդ իսկ պատճառով աշխատանքների ժամանակ առաստաղը փուլ եկավ: Ցավոք, մահացավ 1 մարդ, 2-ը վիրավորվել են: Մենք բոլորս խորը շոկի մեջ ենք»,- հայտնել է նկարահանող ընկերության ներկայացուցիչը:Ֆիլմը մեծ էկրաններ պետք է դուրս գա 2015թ. աշնանը: