Yerevan, 24.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Լիովին համաձայն եմ փոքր ու միջին ձեռներեցների պահանջին». Կարեն Կարապետյան

«Շրջանառության հարկի մասին» չարաբաստիկ օրենքը կարծես պատուհաս է դարձել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այլև կառավարության համար: Անսխալական մարդիկ չեն լինում, կարևորը ժամանակին սխալը շտկելու ունակությունն է: Այնինչ, օրենքի հեղինակների կողմից կատարված սխալն ընդունելու քաջության բացակայության արդյունքում հազարավոր մարդիկ չեն գտնում իրենց հարցի լուծման այլ ճանապարհ, քան փողոց դուրս գալն է: Փաստը մնում է փաստ, որ հանրապետության տարբեր բնակավայրերի փոքր ու միջին ձեռներեցության բազմաթիվ ներկայացուցիչներ փորձում են իրենց պահանջը հասցնել պատկան մարմիններին: Կտրականապես դեմ լինելով որևէ հարցում ծայրահեղ ցանկացած քայլի, այդուամենայնիվ չեմ կարող մեղադրել այդ մարդկանց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում սպառնում են գործադուլով: Հարցն այն է, որ այսպես թե այնպես, օրենքի կիրառումը լուրջ հարվածներ է հասցնելու փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող այս քաղաքացիներին, ուստի հասկանալի է իրենց տրամաբանությունը, թե ավելի լավ է չաշխատել, քան վնասներ կրել: Ես առիթ ունեցել եմ քանիցս իմ տեսակետն արտահայտել այս հարցի կապակցությամբ և հիմա էլ իմ համաձայնությունն եմ հայտնում այդ քաղաքացիների հետ, որ այս օրենքն առաջին հերթին մեծ ռիսկայնություն է պարունակում կոռուպցիայի տեսակետից, քանզի հավելյալ սուբյեկտիվ հնարավորություններ են ընձեռվում հարկային մարմիններին: Մյուս կողմից, իսկապես անթույլատրելի է խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերել փոքր ու միջին ձեռներեցության միջոցով, քանի որ, ինչպես արդարացիորեն նշում են վերջիններիս ներկայացուցիչները, փոքրերը տուժելու են, քանի որ մեծերն ունեն ավելի շատ լծակներ իրենց ճնշելու համար: Ուղղակի անթույլատրելի եմ համարում նման հակադրության ձևավորումը, առավել ևս ի վնաս փոքր ու միջին բիզնեսի: Վստահ եմ, որ համապատասխան մարմինները շատ լավ գիտեն ստվերում գտնվողների տեղը ու խոշոր ձեռներեցների իրական շրջանառությունը: Իսկ եթե չգիտեն, ապա մնում է տարակուսել, թե ինչի համար են հարկատուների հաշվին պահվում այդ կառույցները: Մարդիկ պարզ հայտարարում են, որ պատրաստ են վճարել 3.5 տոկոս, նույնիսկ ավելին, միայն թե չընկնեն փաստաթղթավորման դժվարին ու անիմաստ քաշքշուկների մեջ և անընդհատ չգտնվեն տուգանվելու վտանգի տակ: Առավել ևս, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն ի վիճակի չէ հավելյալ ծախսեր կատարել հաշվապահի ու իրավաբանի համար: Հատկապես հիմա, երբ արտագաղթի զգալի չափերի ու մարդկանց գնողունակության անկման արդյունքում արդեն իսկ զգալիորեն տուժում են հատկապես ՓՄՁ ներկայացուցիչները: Եթե չենք կասեցնում այս օրենքը, մենք փաստացի վտանգում են աղքատության շեմին գտնվող մարդկանց շարքերը համալրել հազարավոր նոր ընտանիքներով: Այնինչ այդ մարդիկ այսօր կարողանում են հոգալ իրենց ընտանիքների հանապազօրյա հացի խնդիրը` փաստացի պետությունից ոչինչ չակնկալելով: Թեպետ իրականում պետությունը պարտավոր է ոչ միայն չխանգարել ու չխոչընդոտել, այլև իրական քայլեր ձեռնարկել փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Ուսումնասիրեք տարբեր երկրներում, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում առկա իրավիճակը, տնտեսական վիճակի բացասական դինամիկան ու վերջինիս հնարավոր ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, և առավել քան պարզ կլինի, թե ինչ վտանգներով են հղի ճնշումները ՓՄՁ նկատմամբ: Հնարավոր է, որ տարիներ անց այս օրենքն արդիական կլինի, սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով այսօր դրա ժամանակը չէ: Այսօր նույնիսկ էժան ու երկար վարկերով կամ այլ միջոցներով աջակցության խնդիր չի դրված, այլ հստակ քայլերով փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն ու մրցունակությանը նպաստելու: Հակառակ դեպքում հասնելու ենք նրան, որ այս մարդիկ էլ գործազուրկ դառնան, թողնեն ու հեռանան սեփական երկրից: Մյուս կողմից, խնդիրը ոչ միայն տնտեսական դաշտում է, այլև քաղաքական: Ուստի ինձ համար զարմանալի է քաղաքական ուժերի մեծ մասի անտարբերությունը, կարծես իրենց առանձնապես չեն հետաքրքրում հազարավոր մարդկանց ճակատագրերը: Հիմա մենք խնդիր ունենք կայացնել առաջին հերթին քաղաքական որոշում: Ուստի ես կոչ եմ անում որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված իմ կուսակիցներին՝ սթափ գնահատել իրավիճակը և սեփական սխալն ընդունելու համարձակություն դրսևորել: Ինքս լիովին համաձայն եմ բողոքողների պահանջին՝ Կասեցում… Կարեն Կարապետյան ԱԺ պատգամավոր
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game