Արքայազն Հարրիի նոր ընկերուհին՝ ծագումով ռուս գերմանացի մոդել Անաստասիա Գուսևան, պատմել է Աբու Դաբիում հանգստի ժամանակ համատեղ անցկացրած գիշերվա մասին,- հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով Gala-ին: Արքայազն Հարրիի ռոմանտիկ արկածները երբեք չեն մնացել առանց ուշադրության: Այսպես, արդեն երկար ժամանակ լուրեր էին շրջանառվում նրա նոր ընտրյալի՝ ռուս մոդել Անաստասիա Գուսևայի մասին: Օրերս մոդելը պատմել է մամուլին թագավորական ընտանիքի անդամի հետ անցկացրած գիշերվա մասին: «Մենք Հարրիի հետ հանդիպեցինք աստիճաններին: Նա մոտեցավ ինձ, ժպտաց ու հրավիրեց VIP-հյուրերի համար նախատեսված գոտի: Մենք շատ մոտ էինք՝ նա դիպչում էր իմ մազերին, համբուրում էր վիզս, մենք պարում էինք ու համբուրվում»,- պատմել է աղջիկը գերմանական պարբերականին տված հարցազրույցում: