Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երբ Բուռնաշը լրատվամիջոցներին ծախվածության մեջ է մեղադրում

Իրար հերթ չտվող դիվերսիոն հարձակումների եւ Գյումրիում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին՝ երկրի քաղաքական կյանքը կարծես գունազրկվել էր. բոլորը սգում էին… Բայց արի ու տես, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարեն Կարապետյանի հակաՀՀԿ-ական հայտարարությունն այս տարվա քաղաքական ամենասենսացիոն քայլերից մեկն էր, որն էլ կարծես աշխուժություն մտցրեց տվյալ ոլորտում: Պարզվում է, որ ՀՀԿ պատգամավորն այն բացառիկ կադրերից է, ով իր դեմքով կարողանում է դուրս գալ սեփական թիմի դեմ, դեռ մի բան էլ ավել՝ վերջիններիս խելքները գլուխները հավաքելու կոչ անել: Ինչ խոսք, ՀՀԿ-ի շարքերում թերեւս քիչ են նկատվում նման մարդիկ, ովքեր ժամանակ առ ժամանակ փորձում են հիշել ու գոնե իրենց խոսքի միջոցով թեւ ու թիկունք կանգնել ժողովրդին. վերջին դեպքերից մեկն էր գեներալ Սեյրան Սարոյանի կոչն այն մասին, որ գոնե այս անգամ ժողովրդի սրտով քվեարկեն: Փաստորեն դուրս է գալիս, որ իշխող կուսակցության շարքերում արդեն իսկ սկսվել են մարդասիրական դրսեւորումներ նկատվել, որն իհարկե ողջունելի է, այնքան ողջունելի, որ կարելի է հատուկ «Կարմիր գիրք» ստեղծել, որտեղ տեղ կգտնեն ամենաժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող պատգամավորները: Թեկուզ այստեղ է, որ հարց է առաջանում, լավ, բայց ժողովրդի համար դրոշ ծեծողների «քյարը» ո՞րն է… Պատգամավորական շահի եւ դրա տարատեսակ դրսեւորումներին մենք դեռ կանդրադառնանք, այժմ հարկ ենք համարում խոսել էթիկայի նորմերից 100 հազարավոր կիլոմետր հեռու կանգնած սանձարձակ պատգամավորների մասին, ովքեր ոչ միայն ժողովրդի օգտին կոչերով, այլ նաեւ նմանատիպ քայլերով հանդես չեն գալիս, խոսքը ՀՀԿ խմբակցության «կարկառուն» ներկայացուցիչներից մեկի՝ Աշոտ Աղաբաբյանի, մասին է: Իհարկե, հասկանում ենք, որ նրա նմանների մասին գրելը ժամանակի ավելորդ վատնում ու կորուստ է, բայց, այնուամենայնիվ, պատգամավորական մտքի գոհարները հանրությանը չներկայացնելն էլ մեղք է: Այսօր, Կարեն Կարապետյանի հայտարարության հետ կապված մեկնաբանություն ստանալու համար, Orer.am-ը կապ հաստատեց վերը նշված մանդատավորի հետ, ով վերջին շրջանում մեղադրվում էր՝ «Հրազդան» տոնավաճառի առեւտրականներին ճնշելու եւ նրանց «վզին» նոր հարկեր ավելցնելու մեջ: Մանդատավորի հետ զրույցն, իհարկե, չստացվեց, լսելով Կարեն Կարապետյանի անունը, Բուռնաշը կատաղեց. «Ես ձեզանից ոչ մեկին ինտեռվյու չեմ ուզում տամ, որովհետեւ ինչ ինտեռվյու տվեցի, չտպեցիք, դուք կարաք ընդամենը մի բան տպեք, բոլոր am-ներդ, ինչքան կայքեր կաք, սաղդ էլ վաճառված եք, ես էլ ինտեռվյու չեմ տալու»: Ահա այստեղ է, որ հարց է առաջանում. իյա, իրո՞ք չենք տպել բարբաջանքներդ, Բուռնա՛շ: Մեր ընթերցողներին ցանկանում ենք տեղեկացնել, որ թերեւս չի եղել մի դեպք, որ մտքի տիտանի հետ որեւէ հարցազրույց չտպվի, ասենք ավելին՝ չափից դուրս կոլորիտային եւ «գրագետ» խոսքը երբեւէ չի խմբագրվել եւ հանրությանը ներկայացվել է ուղիղ խոսքով, իր ողջ հմայքով: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, պատգամավորի անհիմն մեղադրանքներին եւ անհասկանալի հիստերիկ կանացի պահվածքին, ապա ասենք՝ չորրորդ իշխանության ներկայացուցիչները որեւէ մեղք չունեն, որ «բուռնաշյանի» հերթական բիզնեսը առյուծի բաժին է դարձել… Իհարկե, մենք մտնում ենք պատգամավորի պարտված հոգեվիճակի մեջ, դեռ մի բան էլ ավել՝ հասկանում ենք, որ նյարդային բջիջները երբեք չեն վերականգնվում, բայց եւ այնպես մեկ-երկու սեանս, եւ պատգամավորը հավասարակշռված վիճակով կարող է ներկայանալ ԱԺ: Ինչպես ասում են՝ Ձեզ քաջ առողջություն, մեզ էլ համբերություն… Սոսե Չանդոյան
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School