Ի հաստատումն այն մտքի, որ այս հսկայական աշխարհում մարդը ընդամենը փոքրիկ ավազահատիկ է, շնորհալի երիտասարդ լուսանկարիչը ներկայացրել է մարդկանց պատկերներով աշխատանքների շարք, որ փորձում են նվաճել լեռնագագաթները:
Իր աշխատանքներում հակադրություն ստանալու համար հեղինակը մի շարք աշխատանքներ է ստացել սև-սպիտակ գամմայով, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով kulturologia.ru-ին:
Լեհ լուսանկարիչ Յակուբ Պոլոմսկին մասնագիտանում է լանդշաֆտային լուսանկարչության մեջ:
Իր վերջին՝ «Բնության մասշտաբները» («The Scale of Nature») շարքում լուսանկարիչը փորձում է ցույց տալ, թե որքան փոքրիկ է մարդը՝ համեմատած բնության հետ: Շարքի լուսանկարներն արվել են Ալպերում: