Հայոց բանակաշինության 23-րդ տարեդարձի կապակցությամբ Իրանում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ կայացել է միջոցառում, որին ներկա են եղել ԻԻՀ ռազմական և զինվորական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Իրանում հավատարմագրված 25 երկրների դեսպաններ և ռազմական կցորդներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ալիք» պարբերականը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը ներկայացրել է Հայոց բանակի կայացումն ու ձեռքբերումները:
ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ փոխգնդապետ Սևադա Շաբանյանը պատմել է Հայաստանում բանակաշինության հիմունքների, ներկա իրավիճակի ու բանակի առջև դրված խնդիրների բարձր մակարդակի մասին: