Civilnet.am-ը գրում է.
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի ռուսական տարբերակի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2015» վարկանիշում կրկին հայտնվել է երկրորդ հորիզոնականում:
Ամսագրի ցանկում ընդգրկված են Ռուսաստանի տարածքում գտնվող առևտրային անշարժ գույքի տեղացի և արտասահմանցի սեփականատերեր:
Ըստ վարկանիշի՝ անշարժ գույքի վարձակալությունից Սամվել Կարապետյանի ստացած եկամուտը կազմել է 1,08 մլրդ դոլար:
Մոսկվայում գործարարին են պատկանում «ՌԻՈ» (105 հազ. քմ) առևտրային կենտրոնը, Novotel Moscow City հյուրանոցը (360 համար)։
2014թ. «Տաշիրը» «Սկոլկովո» նորարարական կենտրոնում 400 հազ. քմ բնակելի, առևտրային տարածքների և գրասենյակների կառուցման թույլտվություն է ստացել:
Շարունակությունը` այստեղ: